«Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Վահան Կարապետյանի («Չերրի» ռեստորանային համալիրի սեփականատեր) նախընտրական հանդիպումն այսօր Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասում էր:
Հանդիպմանը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց շենքերի պատուհաններից նայող քաղաքացիները իջնեն և մասնակցեն քարոզչությանը:
«Ժողովուրդ ջան, մոտեցե՛ք, երկու օր է մնացել, երկու օր հետո կամ այս կողմ, կամ այն կողմ, միջանկյալ ճանապարհ չկա, պատուհաններից նայող ժողովուրդ, մի՛ վախեցեք, ձեր երկրի ապագան է որոշվում»,-հայտարարեց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի խոսքում զգուշացրեց, որ նոր Քրեական օրենսգրքով ընտրակեղծարարներին 3 տարվա ազատազրկում է սպառնում։ «Երիտասարդ եք, իմացե՛ք, որիդ կդրդեն ընտրական հանցագործության, իմացե՛ք քրեական օրենսգրքով նախատեսվում է 3 տարվա ազատազրկում: Էս էլ նախորդ ընտրական օրենսգիրքը չէ, որ ձեր տեղը 500 հազար ուրիշը վճարի, ես ամեն ինչ անելու եմ, որ 3 տարի կալենդարնի բոլոր ընտրակեղածարարները նստեն բանտում»,-ասաց նա և նշեց, թե պետք է մեկ անգամ գոնե կարողանանք անցկացնել նորմալ ընտրություններ:
«Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Վահան Կարապետյանը հայտարարեց, թե իրենցից մի բան է պահանջվում միայն. ապրիլի 2-ին գնալ ընտրության և ձայնը տալ Ծառուկյան դաշինքին: «2015թ-ին Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, բայց փառք Աստծո՝ մեր ընկերը հետ վերադարձավ և հիմա շարունակում է իր գործը: Մասնակցենք և ո՛չ ասեք, այս իշխանություններին: Ամսի 3-ին արթնանալու ենք լրիվ ուրիշ Հայաստանում»,-ասաց նա:
14:04
22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02