Այսօր Դաշնակցությունը ճիշտ իր տեղում է, մեր ժողովրդի ազատության հրապարակում․ «Ազատության» հրապարակում մեկնարկած կուսակցության եզրափակիչ քարոզարշավին այսպես իր ելույթը սկսեց Դաշնակցության նախընտրական շտաբի պատասխանատու, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
«Միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ ու ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել: Մենք այստեղ ենք պաշտպանելու հայ մարդու ազատ ապրելու, ազատ ընտրություն կատարելու իրավունքը: Այդ իրավունքի վրա բռնացողները, սակարկության առարկա դարձնողները մեր տեսակի, հայ ինքնության հետ կապ չունեն: Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն, իրական քաղաքական ուժի հատկանիշը կենսագրությունն է, սկզբունքայնությունն է, ինքուրույնությունը, հավատարմությունը նպատակներին և աշխատանքը՝ հետևողական, իր երկրի ու ժողովրդի հանդեպ վստահ լավատեսությամբ աշխատանքը»,- ասաց նա:
Նշեց, որ չարությամբ, ատելությամբ, հուսահատությամբ ոչ մի գործ չի արվում: Նրա խոսքով՝ իրենք այստեղ են իբրև հայ զինվորին, աշխատավորին, հայ մշակույթը մարմնավոր կուսակցություն՝ իբրև Դաշնակցություն:
Դիմելով հավաքվածներին՝ ասաց, որ հիմա ընտրություն է, իրենց համար՝ նոր սկզբի, արդար Հայաստանի ընտրություն: «Արդարությունը հիմքերի հիմքն է, հայ տեսակի բնույթը, էությունը: Միայն արդարությամբ խաղաղ, անվտանգ, ուժեղ բարեկեցիկ, Հայաստան կունենանք: Այսպիսի Հայաստան մենք ստեղծելու ենք»,- ասաց նա:
Նշեց, որ ստեղծելու են իրենց ցանկությունների Հայաստանը՝ գիտակից, ինքն իրեն հարգող, հոգում հայրենիք ունեցող երիտասարդներին ապավինելով: «Դաշնակցության համար՝ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնություն հենց այսպիսին է: Եվ մեր խնդիրն է այդ հարյուր հազարներին իրենց արժանի իշխանություն տալ»,- ասաց նա:
Նրա խոսքով սուտ է, նաև որ ընտրողը թացը չորից, կեղծը իրականից, սուտը ճշմարտությունից, փողը խելքից չի կարող տարբերել: «Մեզ համար կարևորը ազատ կամքով կատարված ընտրությունն է»,- ասաց նա:
Աղվան Վարդանյանը նաև նշեց, որ իրենց օրակարգը հայկականությունն է, որը իրենք դարձրել են անկախ պետականության օրակարգ: «Ով մեզ հետ է, ով հավատում է ինքն իրեն, ով ցանկանում է իր երեխաների ապագան տեսնել հայրենիքում, նա ապրելու է ուժեղ, արդար Հայաստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ դրան նպաստելու է Դաշնակցության գաղափարախոսությունը:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02