«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունները նախորդներից տարբերվում էին նաև նրանով, որ որոշ հայտնի գործիչներ, չլինելով կուսակցությունների համամասնական ցուցակներում, կողքից աջակցում կամ ղեկավարում էին նախընտրական քարոզչությունը։
Նման դերակատարում ունեին, օրինակ, Ամարասի Արթուրն ու Ազատ Արշակյանը, որոնք Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան դաշինքի կողքին էին, բայց ցուցակներում չկային։ Նրանց, հատկապես Ազատ Արշակյանին կարելի էր տեսնել ՕՐՕ-ի մարզային այցելությունների ժամանակ։ Նա քարոզչական խմբի հետ այցելում էր մարզեր, նախապատրաստում դաշինքի առաջնորդների հանդիպումները, անձամբ քարոզում՝ ընտրել դաշինքին։ Անգամ ձայնն էր խզվել՝ այնքան խոսել էր։
Մյուսը Սամվել Բաբայանն է, որը ոչ պաշտոնապես ղեկավարում էր ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը և նաև դրա արդյունքում հայտնվեց բանտում, բայց ընդգրկված չէր նախընտրական ցուցակում։
Բնականաբար, այս ցանկում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չկա ՀՀԿ նախընտրական ցուցակում, բայց ողջ քարոզչությունը կառուցված է նրա վրա, և նա ակտիվորեն քարոզում է ընտրել Հանրապետականին ու ղեկավարում է իշխող կուսակցության նախընտրական պայքարը։ ՀՀԿ քարոզչությանն ակտիվորեն մասնակցում է նաև Գագիկ Բեգլարյանը, բայց ընդամենը եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի օգտին։ Մամուլում գրվեց, որ նա անգամ լրագրողների հետ շփումներն է անձամբ կառավարում և գրեթե ամեն օր եղբոր նախընտրական շտաբ է գալիս։
Մյուս ակտիվ դերակատարը, որը պատգամավորության թեկնածու չէ, սակայն ակտիվորեն ներգրավված է քարոզարշավում, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ով որոշել է ապացուցել, որ ինչքան էլ «ուղտը սատկի, կաշին մի իշաբեռ է» և գործի է դրել բոլոր կապերը՝ հօգուտ Ծառուկյան դաշինքի և որդու՝ Արգամ Աբրահամյանի։
Ընտրությունների ստվերային մոդերատորներից մեկն էլ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն է, ով ակտիվ շփումներ ունի մի քանի ուժերի հետ՝ ՀԱԿ-ՀԺԿ, ԵԼՔ, Ծառուկյան դաշինքների հետ։ Մամուլում պարբերաբար գրվում է, որ նա ֆինանսապես օգնում և խորհրդատվություն է տալիս ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին, հանդիպումներ է ունենում մի շարք թեկնածուների հետ։ Ընդ որում, նա իր հանդիպումներն առանձնապես չի թաքցնում։ Նրան պարբերաբար տեսնում են Սարյան փողոցի վրա գտնվող ռեստորաններում՝ Ծառուկյան դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանի հետ։ Իսկ օրերս նա այցելել է Արտաշատ և քաղաքում զբոսնել Հովիկ Աբրահամյանի հետ։
Եթե սրան հավելենք նաև այն, որ ըստ շրջանառվող լուրերի, նա պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, ապա կստացվի, որ պարոն Սուքիասյանը «բարիդրացիական» հարաբերություններ է հաստատել գրեթե բոլոր ուժերի հետ, առանց որևէ ուժի նախընտրական ցուցակում ընդգրկվելու։ Կարելի է ենթադրել, որ ընտրություններից հետո նրա՝ «մոդերատորի» այս կարգավիճակը որևէ կերպ կամրագրվի՝ պաշտոնով կամ պաշտոնական որևէ կարգավիճակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
15:16
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
09:36
09:27
09:14
09:02
22:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14