Ազատ գետից ջուրը Արտաշատի գյուղեր տեղափոխելու կառավարության ծրագրի դեմ պայքարող՝ Գառնի գյուղի բնակիչները այսօր՝ մայիսի 21-ի առավոտից կրկին փակել են Երեւան-Գառնի ավտոճանապարհը եւ պահանջում են Ազատի կիրճից հանել շինարարական ծանր տեխնիկան եւ չեղյալ հայտարարել կառավարության որոշումը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ բողոքի ակցիայի վայր է գնացել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գյուղացիները նրան դիմավորեցին «Չեղարկում» վանկարկումներով:
Դեպքի վայրում է նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
Նշենք, որ մայիսի 20-ին գառնեցիները նույն պահանջով համարյա 1 օր փակ պահեցին Երեւան-Գառնի ճանապարհը, այն բացեցին ուշ երեկոյան՝ անձրեւի պատճառով: Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիների հետ հանդիպման էր գնացել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, սակայն, գյուղացիները չէին համաձայնել նրա հետ գյուղապետարանում քննարկել խնդիրը: Մարզպետը գյուղացիներին հյատնել էր, որ այսօր սպասվում է վարչապետի այցը Գառնի:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, շինարարական ծանր տեխնիկան կրկին մտցվել է Ազատի կիրճ: Գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր: Գյուղացիներն ասում են՝ այդ ծրագրի իրականացման դեպքում գետը կցամաքի, իրենց այգիներն էլ կչորանան:

.jpg)



20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47