Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ի առավոտից մեկնարկած խորհրդարանական ընտրությունները միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Հեղինակավոր պարբերականներն ու լրատվական գործակալությունները փաստում են, որ այս ընտրություններն անկյունաքարային նշանակություն են ունենալու Հայաստանի համար:
Russia Today-ը հայտնում է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի ավելի քան 2.5 մլն քաղաքացի, ինչպես նաև արտերկրում բնակվող 900 քաղաքացի, այդ թվում և դիվանագիտական ու զինվորական ծառայողները:
«Քվեարկությունը մաս է կազմում Հայաստանի` դեպի խորհրդարանական համակարգի անցմանը: 2015 թվականի դեկտեմբերին իրականացված Սահմանադրական հանրաքվեի փոփոխություններով` Հայաստանի ներկայիս առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանը կդառնա վերջին նախագահը, որն ընտրվել է ժողովրդական քվեարկության արդյունքում:
Հաջորդ տարի նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երկրի արարողակարգային ղեկավարին կնշանակի խորհրդարանը, նա կունենա միայն ներկայացուցչական իշխանություն: Խորհրդարանը կընտրվի հինգ տարի ժամկետով և կդառնա հանրապետության հիմնական իշխանությունը»,-գրում է լրատվամիջոցը:
Այն նաև նշում է, որ աշխարհահռչակ System of a Down խմբի երաժիշտ Սերժ Թանկյանն անկախ միջազգային դիտորդների շարքում է: Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ը ևս ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում անցկացվում են առաջին խորհրդարանական ընտրությունները:
«Քվեարկությունից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանի ուժն առաջատարն է, իսկ նրան շատ մոտ հաջորդում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը»,-նշում է լրատվամիջոցը:
Երկու կուսակցությունների մրցման մասին գրում է նաև AlJazeera-ն.
«Կիրակի օրը տեղի ունեցող ընտրություններին ակնկալվում է, որ սերտ մրցավազք կլինի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած, մեծամասնություն ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության և գործարար, բազկամարտի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքի միջև: Այս ընտրությունները առանցքային
ժողովրդավարական թեստ են փոքր, 2.9 միլիոնանոց բնակչություն ունեցող, ցամաքով շրջապատված ժողովրդի համար, որի պատմության մեջ չի եղել քվեարկության միջոցով իշխանության փոխանցում ընդդիմությանը»:
Լիբանանյան Daily Star-ն ընդգծել է, որ խորհրդարանական ընտրություններն «անկյունաքարային» են լինելու: Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են նաև գերմանական Deutsche Welle-ն, ամերիկյան Business Standard-ը և այլ լրատվամիջոցներ:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44