Թուրքիայի 6 տարբեր բանտերում անժամկետ հացադուլի մեջ է գտնվում 76 քուրդ քաղաքական գործիչ և ակտիվիստ, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը` հղում անելով քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացրած զեկույցին:
Հայտնի է, որ հացադուլ հայտարարածներից 17-ը կանայք են:
Թուրքիայի տարբեր բանտերում մարտի 15-ից հացադուլ սկսած քրդամետներին ժամանակի ընթացքում միացել են նաև մի շարք այլ ակտիվիստներ, նրանց հիմնական պահանջը բանտային պայմանների բարելավումն ու բանտարկյալների նկատմամբ կիրառվող կտտանքների վերացումն է:
Քուրդ պատգամավորները, Մարդու իրավունքների միության Թուրքիայի գրասենյակն ու Թուրքիայում բանտարկյալների իրավունքներով զբաղվող մի շարք կազմակերպություններ կոչ են անում երկրի իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակն է՛լ ավելի չսրելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որը 2016թ.-ի նոյեմբերից գտնվում է Թուրքիայի Էդիրնեի բանտում, հայտարարել է հացադուլ սկսելու մասին:
Ազատության մեջ գտնվող ևս մի քանի քուրդ քաղաքական գործիչներ առանձին հացադուլ են սկսել քրդական շարժման ղեկավար, թուրքական Իմրալը կղզում ցմահ ազատազրկման մեջ գտնվող Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների բարելավման պահանջով:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02