Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաուտալան լրագրողների հետ զրույցում ներկայացնելով դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները՝ նշեց, որ թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավականին արդյունավետ է աշխատել, սակայն մեծ ուշադրություն չի դարձրել բողոքների քննարկմանը:
Ըստ նրա` ընտրական գործընթացի վրա ստվեր են նետել ընտրողներին կաշառելու և նրանց վախեցնելու մասին հավաստի տեղեկությունները:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենը նշեց, որ սա նախնական եզրակացությունն է և երկու ամսում կներկայացնեն վերջնական զեկույցը: Իսկ մինչ այդ, դիտորդները դեռևս երկու շաբաթ կմնան և կհետևեն հետընտրական զարգացումներին և բողոքարկումների քննարկմանը:
Ընդհանուր դիտարկմամբ, ըստ նրա՝ ընտրությունների ընթացքը պարունակում են և՛ բացասական տարրեր և՛ դրական:
«Մասնավորապես քվեարկության գաղտնիության խնդիրն ու ընտրակաշառքի խնդիրը. այս ընտրություններում իրավիճակը բարելավվել է քվեարկության գաղտնիության առումով: Ընտրողներին ճնշելու և քվեներ առնելու խնդիրը բարձր տեղ են զբաղեցնում մեր օրակարգում, վստահության պակաս բառերը հաճախ է հանդիպում, որը նշանակում է անհրաժեշտ է սրանց անդրադառնալ»,-ասաց նա:
Ընդհանուր առմամբ՝ քվեարկության օրը հանդարտ էր, խաղաղ, քվեարկության գործընթացները պահպանվել են և ընտրողների մեծ մասն արդյունավետ աշխատել են:
«Պետք է արձանագրենք նաև քվեարկության երկար հերթերը, կուտակումները և կուսակցության ներկայացուցիչների կողմից, ոստիկանության կողմից միջամտությունները տեղամասային կենտրոններում»,-ասաց նա:
Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաուտալանը, պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է եզրակացությունն ազդել Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք համաձայնագրերի վրա, ասաց, որ բնականաբար ՀՀ-ն և ԵՄ-ն շարունակում են խորացնել հարաբերությունները:
«Ինչպես գիտեք ընդգրկուն և խորացված համաձայնագիրը նախաստորագրվել է և հավանական է՝ նոյեմբերին կստորագրվի Բրյուսելում, բայց ԵԱՀԿ/ԺՀմՄԻԳ-ի առաջարկությունները ՀՀ-ին տվյալ դեպքում գերազանց դեր կկատարեն համաձայնագրի օրակարգում: Ժողովրդավարությունը երբևէ չավարտվող գործընթաց է, բայց, անկեղծ ասենք, այն ինչ տեսել ենք բավարար չէ »,-ասաց նա և նշեց, որ արձանագրված նկատառումները հաշվի կառնվեն Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք համաձայնագրերի շրջանակներում:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02