ՌԴ դատախազությունը կստուգի բոլոր հանգամանքները, որոնք վերաբերում են այսօր Սանկտ-Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունին, այդ թվում՝ կապված անվտանգության ապահովման հետ: Այդ մասին «Вести 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը, գրում է ТАСС-ը:
«Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ՝ պարզելու բոլոր այն փաստերը, որոնք նպաստել են ահաբեկչության իրականացմանը, որպեսզի նման բաներ ապագայում չկրկնվեն»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նախնական տվյալներով՝ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով զոհվել է տասը մարդ: Հաղորդվում է 50 վիրավորի մասին:
«Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ մետրոյում տեղի է ունեցել երկու պայթյուն: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։
Նախնական տեղեկություններով՝ պայթյուններից մեկը տեղի է ունեցել «Сенная площадь» կայարանում մետրոյի վագոնում: Մյուս պայթյունը տեղի է ունեցել «Технологический институт» կայարանում:
Հաղորդվում է, որ վիրավորների տարհանման համար օգտագործվում են ուղղաթիռներ: Քաղաքի մետրոպոլիտենը հայտնել է, որ պայթյուններից հետո փակ են մետրոյի բոլոր կայարանները:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02