ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցությունը չի բացառում, նույնիսկ հնարավոր է համարում:
«ՀՅԴ-ի հետ ունենք համագործակցության հուշագիր, որը կարճաժամկետ չէ, որը ռազմավարական է, ծրագրային ու գաղափարական: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն հաղթահարել է 5 տոկոսանոց շեմը, ապագա համագործակցույունը չեմ բացառում, նույնիսկ հնարավոր եմ համարում», - ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին` միայն ՀՅԴ-ի հետ կկազմե՞ն կոալիցիա, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մնացած երկու ուժերը («Ծառուկյան» դաշինք, «ԵԼՔ» - Aysor.am) երբեք ցանկություն չեն էլ հայտնել մեզ հետ ճանապարհ անցնելու կամ կոալիցիա մտնելու, մենք էլ զոռով աղջիկ ուզելու ցանկություններ չունենք», - նշեց Է. Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ պառլամենտական համակարգում շատ կարևոր է ընդդիմության կայուն և ուժեղ վերահսկողական մեխանիզմները:
«Այսօր մենք տեսնում ենք, որ շատ լուրջ պառլամենտ է ընտրվել քաղաքական առումով, լինելու են բավականին ծրագրային և գաղափափարական դեբատներ պառլամենտում, և ես կարծում եմ, որ ինչքան ընդդիմությունը լինի գաղափարական, ուժեղ, այնքան դրանից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ինչքան ընդդիմություն-իշխանություն մարտում լինեն բացառապես գաղափարաական, դրանից կշահի Հայաստանը», - ասաց Է. Շարմազանովը` նշելով, որ իրենք պատրաստ են քաղաքական դեբատների:
14:04
22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02