Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Այս խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրվեց մի փաստ, որն, իմ կարծիքով, պատմական է. ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունները ուղղակիորեն և միջնորդավորված ձևով հայտարարեցին, որ ընդունում են ընտրությունների արդյունքները։ Բացառություն է թերևս ՕՐՕ-ն, որը, հավաքելով ընտրողների ձայների 2 տոկոսը, հավանաբար, ենթադրում է, որ արդար ընտրությունների դեպքում կհավաքեր 50 +1-ը։ Բայց նույնիսկ ՕՐՕ-ն, որքան գիտեմ, չի դիմել վերահաշվարկի պահանջով։ Մնացածը՝ «Ելք»–ը և ՀՎԿ-ն՝ ուղիղ տեքստով, իսկ «Ծառուկյան» դաշինքն ու Կոնգրեսը՝ իրենց հայտարարությունների ենթատեքստով, հասկացնել են տալիս, որ իրենց հետագա գործունեության ժամանակ ելնելու են փաստացի ստեղծված իրավիճակից։ (Առաջին նախագահի արձագանքում կար նաև հետևյալ երանգը՝ «Այ, եթե ինձ չլսեք, կտեսնեք ձեր հալը», բայց դա ընդհանուր պատկերը չի փոխում)։
Ո՞ր պարագայում է մարդն ընտրություններից հետո դուրս գալիս փողոց։ Ակնհայտ է՝ այն դեպքում, երբ վստահ է, որ իր ձայնը գողացել են։ Եթե նա վաճառել է ձայնը ՀՀԿ-ին կամ «Ծառուկյան» դաշինքին, ապա տեսականորեն կարող է հրապարակում ինչ-որ բաներ վանկարկել, բայց դա «սրտանց» չի անի։ Խոհանոցում, Ֆեյսբուքում նա, անշուշտ, կբողոքի, նույնիսկ գուցե՝ կհայհոյի։ Շատ հավանական է, որ կարտագաղթի։ Բայց նա չի պաշտպանի իր քաղաքացիական իրավունքները։ Այդ հարյուր հազարավոր ընտրողները, ինչպես ասում են, «համապատասխան» ձայները տվել են հիշյալ երկու ուժերին և բողոքելու տեղ չունենղ «Ելք»–ին ձայն տված 122 հազար քաղաքացիներն իրենց հիասթափված և խաբված չեն զգում»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
15:16
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
09:36
09:27
09:14
09:02
22:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14