2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 30 մլն 111,2 հազար մարդ: ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով, 2016 թվականի նույն ժամանակահատվածում ուղևորափոխադրումների ծավալը կազմել էր 32 մլն 184.3 հազար մարդ, ինչը նշանակում է, որ այս տարվա հունվար-փետրվարին ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 6,4 տոկոսով: Այդ թվում՝ երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 6,9 տոկոսով` կազմելով 44,5 հազար մարդ: Նախորդ տարվա հունվար-փետրվարին այն կազմել էր 47.8 հազար մարդ:
Շուրջ 6,8 տոկոսով նվազել են ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը` կազմելով 27 մլն 29 հազար մարդ, որից 1 մլն 286,7 հազար մարդ փոխադրվել է տաքսիներով: 2016 թվականի հունվար-փետրվարին ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել էր 28 մլն 998.8 հազար մարդ, որից 1 մլն 473.5 հազար մարդ` տաքսիներով:
Միևնույն ժամանակ, 2017-ի հունվար-փետրվարին 21,7 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալը` կազմելով 309,6 հազար մարդ: Այն նախորդ տարվա հունվար-փետրվարին կազմել էր 254.5 հազար մարդ, ինչն էլ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել էր 8.4 տոկոսով:
2016 թվականի հունվար-փետրվարին էլեկտրատրանսպորտային միջոցով փոխադրվող ուղևորների թիվը կազմել էր 2 մլն 883.2 հազար մարդ, իսկ այս տարվա հունվար-փետրվարին` 2 մլն 728,1 հազար մարդ: 2017 թվականի ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 5,4 տոկոսով:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03