Իսպանիայի իշխանությունները կալանք են սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբոր՝ Ռիֆատ Ասադի հաշիվների և ունեցվածքի նկատմամբ՝ կասկածելով նրան 1984 թվականին սիրիական գանձարանից 300 միլիոն դոլար յուրացնելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Յոթանասունիննամյա Ռիֆատ Ասադի դեմ քննությունը սկսվել է Ֆրանսիայում, որտեղ նա բնակվում է արդեն ավելի քան 30 տարի: Ֆրանսիական դատախազությունը կասկածում է սիրիական բանակի նախկին սպային գումարների լվացման և հարկերից խուսափելու համար:
Ռիֆատ Ասադի ունեցվածքի թվում են անդալուզական քաղաքներում գտնվող վիլաները, որտեղ արդեն 15 խուզարկություն է իրականացվել:
Բացի այդ, Իսպանիայի դատախազության դիմումով արդեն արգելափակվել է 16 հաշիվ, որոնք անմիջականորեն առնչվում են Ասադին: Եվս 76 հաշիվների նկատմամբ ստուգում է իրականացնում վերահսկողական մարմինը:
Ռիֆատ Ասադի ընտանիքին պատկանող 503 միավոր ունեցվածքի ընդհանուր գումարը, որոնց թվում կան վիլաներ, բնակարաններ, ավտոկայաններ և «լյուքս» դասի հյուրանոցներ, կազմում է 691 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Փարիզի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել երկրի արդարադատության համակարգի որոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբայր Ռիֆատ Ասադի ունեցվածքի մի մասի նկատմամբ կալանք սահմանելու մասին և մերժել նրա կողմից ներկայացված բողոքարկումը:
Սիրիայի նախագահի հորեղբայրը Ֆրանսիայում հայտնվել է քննության տակ անցած տարվա հունիսին:
Համապատասխան հայցը 79-ամյա Ռիֆատ Ասադի դեմ ներկայացվել է դեռ 2013 թվականին, հակակոռուպցիոն հետաքննություններով զբաղվող Transparency International-ի ֆրանսիական մասնաճյուղի և Sherpa ոչ կառավարական կազմակերպության կողմից: Նրանք պնդում էին, որ Ռիֆատ Ասադը պետական խոշոր միջոցներ է յուրացրել Սիրիայի գանձարանից: Transparency International-ի և Sherpa-ի գնահատականներով՝ Ֆրանսիայում Սիրիայի նախագահի հորեղբորը պատկանող անշարժ գույքի արժեքը հասնում է 160 միլիոն եվրոյի:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02