ՀՀ կառավարությունը պետական բյուջեով 50 միլիարդ դրամով կապիտալ ծախսերի ավելացման մասին հայտարարում է ընտրություններից հետո, որպեսզի որևէ մեկը պոպուլիզմով զբաղվելու մեղադրանք չներկայացներ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ արձագանքելով Ֆինանսների նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ եկամուտների աճի պարագայում գործադիրն ավելացնելու է կապիտալ ծախսերը 50 մլրդ դրա մով, իրականացնելու արտաքին ֆինանսավորմամբ նախատեսվող 98 միլիոն դոլարի ծրագրեր:
Առաջին եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքը գնահատելով լավ՝ վարչապետը նշեց, որ դա է կառավարությանն իրավունք տվել գնալու նման գործողությունների: «Մենք այս քայլին գիտակցաբար էինք գնում և հատուկ ընտրություններից հետո ենք ասում, որպեսզի որևէ մեկը մեզ չմեղադրեր, թե պոպուլիզմով ենք զբաղվում: Այս լուծումը մեզ մոտ նախապատրաստված էր մինչև ընտրություններ: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՊԵԿ-ի առջև դնում ենք բավականին ծանր խնդիր: Սա ընդհանրապես աննախադեպ է, երբ տարվա ընթացքում պլանը գերակատարելով, գնում ենք ծրագրերի փոփոխության»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշեց, որ ՊԵԿ-ից սպասում են բարեփոխումների 2-րդ փուլի ծրագիրը և ամեն կերպ աջակցելու են դրա իրականացմանը:
«Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ խնդիր ենք դրել և տարեվերջին՝ գնահատական տալուց, հաշվի ենք առնելու այս բոլոր փոփոխությունները»,- ընդգծեց վարչապետը՝ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարելով պետական բյուջեի ծախսային մասով փոփոխությունների առաջարկությունները ներկայացնել 2-3 օրվա ընթացքում:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02