Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտական կենտրոնը (OCCRP- Organized Crime and Corruption Reporting Project) նոր բացահայտում է արել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեմ Միլանի դատախազության կողմից իրականացվող հետաքննությունը պարզել էր, որ Վոլոնտեին բրիտանական և օֆշորային կազմակերպությունների միջոցով փոխանցվել էր 2.39 միլիոն եվրո գումար: Ֆինանսավորման մեծ մասը եկել էր բրիտանական Hilux Services LLP ընկերության և էստոնական բանկում ընկերության հաշվի միջոցով, որոնց գումար էր փոխանցել ադրբեջանական Baktelekom MMC կորպորացիան: OCCRP-ի լրագրողի տեղեկություններով` ադրբեջանական վերոնշյալ ընկերության սեփականատերը սերտ կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Ալիևի ընտանիքի հետ:
Գումարային փոխանցումները միտված են եղել Վոլոնտեի ջանքերով լռեցնելու եվրոպական կառույցի կողմից հնչեցվող քննադատություններն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ:
Թեպետ դատախազները հայտնում են, որ իրենք հետևել են 2012 և 2014 թվականների ընթացքում Վոլոնտեին ուղղված 2.39 միլիոն եվրոյի տեղաշարժը, մեղադրական եզրակացությունում նշվել է, որ բրիտանական Hilux Services LLP ընկերության հաշվին 2013 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբեր մուտք է արվել մինչև 1 մլրդ եվրո գումար, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ կոռուպցիոն սխեման կարող է շատ ավելի մեծ լինել, քան Վոլոնտեի գործը:
2016 թվականի փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ են հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է: Վոլոնտեն մեղադրվում է 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում:
Գումարը նրան է փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել է Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը:
Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ունի երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02