«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինչո՞ւ ՕՐՕ դաշինքը, ունենալով բավականին ուժեղ թիմ եւ ցուցակի առաջին տեղերում հայտնի, հայրենիքի առջեւ ծառայություններ ունեցած մարդկանց, ունենալով բավականին սոլիդ նյութական միջոցներ ( իհարկե, զգալիորեն ավելի քիչ, քան ՀՀԿ-ԲՀԿ-ն), ընտրություններում հանդես եկավ մեղմ ասած, իր հնարավորություններից ցածր:
Դրա մասին «պաշտոնապես» չի խոսվել եւ կարելի է միայն ենթադրություններ անել: Իմ տպավորությամբ՝ այդ դաշինքը ընտրարշավի կեսից մի տեսակ «կոտրվեց»: Գուցե պատճառը Սամվել Բաբայանի ձերբակալությունն էր:
Ի դեպ, նույնիսկ Բաբայանի հարցում ՕՐՕ-ն հստակություն չի մտցնում՝ նա քաղբանտարկյա՞լ է, «Սասնա ծո՞ւռ», թե խեղճ կալանավոր: Վերջին մեկ շաբաթում ՕՐՕ-ի լիդերներն այդ հարցում որեւէ հայտարարություն չեն արել:
Բայց լիդերների հարցում էլ պարզություն չկա՝ գուցե նրանք փոխվել են եւ իմ կողմից հարգված Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանն այլեւս չեն առաջնորդում դաշինքը, ու այդ դերը ստանձնել են նույնքան հարգված Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը: Այդ փոփոխությունը նորմալ է, պարզապես դրա մասին պետք է հայտարարել:
Եվ այսպես, եթե «կոտրվելու» պատճառը Սամվել Բաբայանի ձերբակալությունն էր, ապա պետք է ենթադրել, որ փողի հիմնական աղբյուրը հենց նա էր, կամ էլ նա միջնորդ էր, որը փոխանցում էր այլ աղբյուրից եկած փողը: Հօգուտ այդ ենթադրության խոսում էին պարոն Բաբայանի հարցազրույցները, որոնցում նա հպարտորեն նշում էր, որ դաշինքի ցուցակից հանել է այս կամ այն գործչին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:16
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
09:36
09:27
09:14
09:02
22:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14