Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն թարմ կաթ է համտեսել ֆերմայում, որը գտնվում է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի շուրջը օտարված նախկին գոտում: Նարահա քաղաքը ընդամենը 20 կմ է հեռու վթարված կայանից, որտեղ վարչապետն այցելել է երկրի տարերային աղետներից տուժած շրջաններ իր պարբերական ուղեւորություններից մեկի շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱԷԿ-ում վթարից հետո այս շրջանից գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում՝ կաթնամթերքի մատակարարումներն արգելված էին: Մատակարարումը վերականգնվել է միայն հինգ ու կես տարի հետո՝ այս տարվա հունվարին, երբ վաճառահանվել է Նարահայի ֆերմայի 18 կովերի կաթը:
Անցյալ տարի այս ֆերմայի մթերքները պետական մանրակրկիտ ստուգում են անցել: Մայիսից դեկտեմբեր ամեն շաբաթ կաթի մեջ չափել են ռադիոակտիվ ցեզիումը, որի մեջ ոչ մի անգամ իշխանությունների սահմանած կիլոգրամին 50 բեկերել նորման չի գերազանցվել: Ցուցանիշները նույնիսկ ցածր էին նվազագհույն մակարդակից, որը կարող է գրանցել չափող սարքը:
Երբ վարչապետն այցելել է ֆերմա, արտադրողները հայտնել են իրենց արտադրանքի ստուգման արդյունքների մասին եւ նրան առաջարկել են համտեսել գրեթե տաք կաթը: Աբեն ընդունել է, որ այն «շատ թարմ է եւ համեղ»: «Մենք ցանկանում ենք ձեզ աջակցել, որ վաճառքի շուկան ընդլայնեք եւ փոխհատուցեք վնասները, որը կրել եք ասեկոսեների պատճառով»,- ասել է նա:
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթարը տեղի է ունեցվել 2011 թվականի մարտին, երբ ցունամիի հետեւանքով կայանում շարքից դուրս են եկել էներգամատակարարման եւ հովացման համակարգերը: Արդյունքում երեք էներգաբլոկներում տեղի է ունեցել վառելիքի հալում, որն այրել է ռեակտորների պաշտպանիչ պատյանները: Սա ուղեկցվել է ջրածնի պայթյուններով եւ մեծ ծավալի ռադիոակտիվ նյութի արտանետմամբ, ինչն էլ հանգեցրել է կայանին հարակից շրջանի վարակման: Ներկայումս կայանում վնասազերծման աշխատանքներ են կատարվում, շարունակվում է տուժած տարածքների ապաակտիվացումը:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02