Ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը եկող տարիների ընթացքում ստիպված կլինի փոխել իր ռազմավարությունը, քանի որ ընկերության ֆինանսական ցուցանիշները տարեցտարի վատանում են, ինչը մասնավորապես պայմանավորված է բնական գազի գնի անկմամբ:
Այս մասին գրում է հեղինակավոր The Financial Times-ը, որի տվյալներով՝ 2008թ. ի վեր «Գազպրոմի» շուկայական կապիտալիզացիան դոլարային համարժեքով նվազել է 86 տոկոսով:
Ըստ FT-ի կանխատեսման՝ մոտ ապագայում իրավիճակը դժվար թե շտկվի. բնական գազի գինը կարող է դեռ երկար ժամանակ ցածր մնալ: Բացի այդ, էներգակիրների պահանջարկի անկում է նկատվում Չինաստանում, ինչը թույլ չի տա ռուսական ընկերությանն իրավիճակը կայունացնել չինական շուկայի հաշվին:
Հաշվի առնելով այս բոլոր գործոնները` ընթացիկ տասնամյակի կտրվածքով առաջին անգամ ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ «Գազպրոմն» այս տարի տվյալներ կհրապարակի դրամական միջոցների բացասական ազատ հոսքի վերաբերյալ:
Վերլուծաբանները վստահ են, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում «Գազպրոմի» ղեկավարությունը ստիպված կլինի փոխել իր ռազմավարությունը: Ընկերությունը ստիպված կլինի ընտրել 2 տարբերակի միջև` կա՛մ սեփական ներդրումների, այդ թվում՝ դեպի Չինաստան և Եվրոպա գազատար խողովակաշարերի կառուցման նախագծերի ծավալների կրճատում, կա՛մ էլ` մեծ ծավալով փոխառությունների ներգրավում։
Tert.am
11:30
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02