Ապրիլի 9-ին Եգիպտոսում ահաբեկչական գործողություններ կատարած անձանց ինքնությունները պարզված Է: Ինչպես հայտնել Է Egypt News թերթը, դրանք առայժմ նախնական տվյալներ են, որոնք հաստատված չեն իշխանությունների պաշտոնական հայտարարություններով:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ Ալեքսանդրիայի եկեղեցում պայթուցիկ սարքը գործի Է դրել Աբու Իսհաք Ալ-Մասրի մականունով 26-ամյա եգիպտացին, ծնունդով երկրի հյուսիսի Նեղոսի դելտայի Շարքիայի նահանգի Մինյա Էլ Քամհ քաղաքից:
Երիտասարդը մի քանի ամիս հաշվապահ Է աշխատել Քուվեյթում, որտեղից մեկնել Է Թուրքիա, այնուհետեւ 2013 թվականին հայտնվել Է Սիրիայում: Նրա բնակության վերջին վայրը եղել Է Հյուսիսային Սինայը, որտեղ գտնվում են «Անսար Բեյթ Ալ-Մակդիս» ծայրահեղական խմբավորման վարժանքների ճամբարները, խմբավորում, որը համարվում Է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության բջիջը:
Տանտայի եկեղեցում ահաբեկչական գործողությունն իրականացրել Է Աբու Բարա Ալ-Մասրի մականունով 42-ամյա եգիպտացին: 2013 թվականին նա թողել Է կնոջը և երեք երեխաներին, մեկնել Սիրիա, որտեղից՝ Լիբանան, այնուհետեւ կրկին վերադարձել Է Սիրիա:
ԴԱԻՇ-ը, որը նախօրյակին ստանձնել Է Եգիպտոսի եկեղեցիներում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը, որի զոհ Է դարձել ավելի քան 40 մարդ, նույնպես այդ մարդկանց անվանել Է ահաբեկչական գործողությունների կատարողներ և սպառնացել է նոր գրոհներ կազմակերպել Եգիպտոսում:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02