Միացյալ Նահանգները սիրիական Հոմս նահանգի օդանավակայանի վրա գրոհից հետո կարող է նոր հարված հասցնել Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին: Այդ մասին The Sun թերթին տված հարցազրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը։
«Կարեւորն այն է, որ նա դա կարող է կրկին անել»,-ասել է նա: «Ոչ մի կասկած չկա, որ ԱՄՆ-ի գործողություններն արմատապես փոխում են Սիրիայի իրադրությունը , մենք պետք է հասկացնենք (Վլադիմիր) Պուտինին, որ (Բաշար) Ասադի ժամանակն անցել է: Շարունակելով պաշտպանել մի մարդու, որը գազով թունավորում է սեփական ժողովրդին, նա էլ ավելի շատ է Ռուսաստանին վնասում ամբողջ աշխարհի աչքում»,-ասել է բրիտանացի դիվանագետը, որը ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, որը դրսեւորեց «վճռականություն եւ պատրաստակամություն, որոնք, ցավոք, պակասում էին վերջին մի քանի տարիներին»:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, մեկնաբանելով Ռուսաստան իր այցի չեղարկումը, նշել է, որ դրա փոխարեն ինքը «կենտրոնացել է ԱՄՆ-ի հետ աշխատանքի եւ պատերազմի դադարեցման ու Սիրիայի վերականգնման նպատակին G7-ի հասնելու վրա: «Ռեքս Թիլերսոնը ամբողջ G7-ը կներկայացնի Ռուսաստանում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02