Մայիսի 23-ին գիշերը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները գտնվում են Գյումրու բժշկական կենտրոնում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորները 8-ն են, որոնք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, կոտրվածքներ: Նշենք, որ բժշկական կենտրոնը ողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով: Երիտասարդ և փորձառու բժիշկների համատեղ ջանքերով կազմակերպվել է տուժածների առաջին բուժօգնությունը` պահանջվող ախտորոշիչ ու վիրաբուժական մեթոդներով: Հիվանդներից մեկն ունեցել է զույգ ազդրերի վզիկների կոտրվածքներ՝ տեղաշարժով, աջ սրունքի թաթային հոդի բաց հոդախախտի կոտրվածք, տրավմատիկ շոկ՝ ծանր աստիճանի: Կատարվել են հակաշոկային միջամտություններ և վիրահատություններ՝ վերքի առաջնային վիրաբուժական մշակում, զննում, ոսկրաբեկորների և ոսկրիկների համադրում, ուղղում, ֆիքսում և թաթի ռևասկուլյարիզացիա (անոթների վերականգնում): Մեկ այլ տուժածի մոտ ախտորոշվել է աջից բազմակի կողերի կոտրվածքներ, նույն կողմից թոքի վնասում, որի հետևանքով պլևրալ խոռոչում դիտվել է արյան և օդի կուտակումներ, այսինքն՝ հեմոպնեմոթորաքս: Ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն՝ կատարվել է պլևրալ խոռոչի դրենավորում: Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի փոխանցմամբ` այս պահին հիվանդներից չորսը գտնվում են վերակենդանացման, իսկ մյուս չորսը՝ վնասվածքաբանության բաժանմունքներում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և ծանր: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Բժշկական կենտրոնը հագեցած է համապատասխան մասնագետներով, անհրաժեշտ սարքավորումներով և դեղերով:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47