Վրաստանը 10 մլն լարի (ավելի քան 4,1 մլն դոլար) կծախսի գերմանական Հոհենֆելս բազայի օրինակով մարտական պատրաստության կենտրոն կառուցելու համար: Այդ մասին հայտարարել Է երկրի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ տարեկան հաշվետվությամբ ելույթ ունենալով խորհրդարանում, հաղորդում է Sputnik-ի վրացական ծառայությունը:
Մարտական պատրաստության կենտրոնը կառուցվելու Է 2016-2019 թվականներին անվտանգության ոլորտի շրջանակային համաձայնագրի շրջանակներում, որը Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքվել Է 2016 թվականի վերջին:
«Մեր կողմից 10 միլիոն լարի կտրամադրվի մարտական պատրաստության կենտրոնի կառուցմանը, որը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Վազիանիում: Եվ կառավարությունը մոտ ապագայում կընդունի այդ որոշումը: Դա լինելու Է այն կենտրոնի անալոգը, որն ԱՄՆ-ը եվրոպական հրամանատարության շրջանակներում ունի Գերմանիայի տարածքում: Դա շատ հավակնոտ պլան Է»,-ասել Է Իզորիան:
Մարտական պատրաստության կենտրոնի կառուցումը վրաց-ամերիկյան համատեղ նախագիծ Է: Մարտի սկզբին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վլադիմիր Չաչիբայան հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պատրաստվում Է վրացական կողմին 60-ից մինչեւ 70 մլն դոլար հատկացնել «Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ» հուշագրի շրջանակներում: 2016-2019 թվականների համար շրջանակային համաձայնագիրն ստորագրվել Է հուշագրի հիման վրա
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02