Մարտական կիրառման խնդիրների շրջանակներում միշտ դիրքերի տեղաշարժ լինում է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե կորցրած 800 հա տարածքը ռազմական նշանակության չէ: Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ 800 հեկտարն ամենևին էլ անվտանգության գոտի չէ, դա նախկին ԼՂԻՄ մաս հանդիսացող Մարտակերտի մասն է, Սեյրան Օհանյանն այսպես արձագանքեց. «Մեր իրականության մեջ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր պարտականություններով: Կարծում եմ՝ հասկանալի է, որ ԼՂՀ ղեկավարությունը, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը փոխադարձ համագործակցության շրջանակներում բոլոր խնդիրները քննարկում են: Այդ տարածքներում դիրքերի դասավորվածությունն այնպիսին է, որ վերահսկողությունը, նախաձեռնողականությունը, կրակային խոցման բոլոր նախաձեռնությունները ՊԲ ստորաբաժանումների մոտ են, այդ ամենը մեր մարտական խնդիրների շրջանակներում է: Մարտական կիրառման խնդիրների շրջանակներում՝ և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական գործողությունների ընթացքում միշտ դիրքերի տեղաշարժ լինում է, և դա չպետք է երբևիցե վախեցնի մեզ՝ խնդիրը գլոբալ առումով լիարժեք իրականացնելու համար: ՊԲ-ն իր առջև դրված խնդիրն այս մարտական գործողությունների ժամանակ կատարել է»: Tert.am-ի հարցին, թե 800 հա հողատարածքը կորցնելու հետևանքով գյուղը լքած թալիշեցիները ե՞րբ կարող են, Սեյրան Օհանյանը պատասխանեց, թե հարցը պետք է ուղղվի ԼՂ ղեկավարությանը, այնուամենայնիվ նշեց. «Հիմա Թալիշում անվտանգ է: Համապատասխան պայմաններ, իհարկե, պետք է ստեղծվեն, որ մարդիկ վերադառնան: ՊԲ-ն այնտեղ ծառայություն է իրականացնում, կրակոցները քիչ են և այդ ամենը ԼՂ ղեկավարությանը հնարավորություն է ստեղծում աշխատեն, պայամններ ստեղծեն բոլոր տիպի ավերվածությունից հետո, որ ժողովուրդը վերադառնա»: Սեյրան Օհանյանն ասաց, թե այս պահին ղարաբաղաադրբեջանական շփման գոտում հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է: «Վերջին երեք օրերի ընթացքում կրակոցների թիվը մինիմալն է եղել, երկու տասնյակի է հասել: Կարծում եմ, որ ՊԲ ողջ անձնակազմը, ՀՀ սահմանին կանգնած զինծառայողները, զորամիավորումները տիրապետում են իրավիճակին: Ես եղել եմ Ղարաբաղում, անցել եմ սահմանով, տեսել, որ մարտական ոգին, տրամադրվածությունը, մարտական կարողությունների բարձրացման ուղղությամբ տարվող միջոցառումներն իրականացվում են տեղին»,- նշեց Սեյրան Օհանյանը:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
15:51 09.05.26
09:08 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44