ARM | RUS |

Առաջնագծի ՀՕ պաշտպանությունը դարձել է անճանաչելի․ Հայաստանը «Վերբա» է ձեռք բերել

12.04.17 | 20:35

Զրույց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի հետ

-Պարոն Պողոսյան, քառօրյա մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգը գործել է կազմակերպված: Այս մասին փաստում է այն, որ հակառակորդը, կորցնելով երկու ուղղաթիռ եւ տասնյակ անօդաչու թռչող սարքեր, հրաժարվեց ավիացիայի հետագա կիրառումից: Այնուամենայնիվ, ի՞նչ է արվել մեկ տարվա ընթացքում ՀՕՊ զորքերի մարտական կարողությունները կատարելագործելու համար:

-Նախ՝ նշեմ, որ ՀՕՊ համակարգը միշտ եղել է մեր պետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մինչ ապրիլն էլ այն համակարգված եւ ուղղորդված է զարգացել: Հակառակորդը միլիարդներ էր ծախսում ուժեղացնելու իր ռազմաօդային ուժերը, իսկ մենք, բնականաբար, ձեռք էինք բերում հակազդելու, ասիմետրիկ պատասխան տալու արդյունավետ միջոցներ: Մեր համալիրները տասնապատիկ էժան են, բայց կարող են չեզոքացնել նրանց ձեռքբերումները: Օրինակ` Ս-300 զենիթահրթիռային համալիրները, որոնք ունակ են մեծ հեռավորությունների վրա տասնյակ թիրախներ խոցելու, «Բուկ», «Կուբ» համակարգերը, «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները եւս կարելի է արդյունավետ կիրառել: Ապրիլյան գործողություններից հետո, իհարկե, համապատասխան հետեւություններ են արվել: Կտրուկ քայլեր են ձեռնարկվել վերազինման գործընթացը արագացնելու եւ հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից միջոցներով համալրելու ուղղությամբ: Ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Չափազանցություն չլինի` Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ: Մեկ տարվա ընթացքում ստեղծել ենք ամուր հակաուղղաթիռային համակարգ: Գաղտնիք չէ, որ հակառակորդը առաջնագծում ճեղքում իրականացնելու կամ ինչ-որ գործողություն կատարելու համար անպայման փորձելու է կիրառել մարտական ուղղաթիռներ` յուրային զորքին կրակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս վտանգը չեզոքացնելու համար հակաուղղաթիռային համակարգում զգալիորեն ավելացել են նշանուղիները: Եթե հակառակորդը եւս մեկ փորձ նախաձեռնի, կունենա ոչ թե մեկ-երկու ուղղաթիռի կորուստ, այլ հաշված րոպեներում կոչնչացվեն նրա մի քանի տասնյակ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ:

-Մինչեւ ապրիլ կարծես թե անօդաչու սարքերի կիրառման մարտավարությունը և դրանց դեմ պայքարի եղանակները այդքան էլ մեր ուշադրության կենտրոնում չէին:

-Այո՛: Սակայն մարտական գործողությունների վերջին փորձից ելնելով` ԱԹՍ-ի դեմ պայքարը դարձավ մեր առաջնային ուղղություններից մեկը: Այդ նպատակով ամբողջությամբ վերազինել եւ արդիականացրել ենք մեր զինանոցում առկա զենիթահրթիռային համալիրները` մեծացնելով դրանց հուսալիությունը: Այժմ այդ համակարգերը կարող են զանգվածային կրակ արձակել փոքր նշանակետերի ուղղությամբ եւ արդյունավետ խոցում իրականացնել: Խոսքը ԶՈւ-23-2, Ս-60, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանների մասին է, որոնք լրահամալրվել են տարբեր նշանոցներով, ջերմատեսիլ սարքերով: Կարելի է ասել` երկրորդ կյանք են ստացել:

-Խոցում իրականացնելուց առաջ, սակայն, պետք է հետախուզել եւ հայտնաբերել օդային նշանակետը: Ի՞նչ է արվել ՀՕՊ համակարգի հետախուզական հնարավորությունները ընդլայնելու համար:

-Արդիականացվել են առկա ռադիոլոկացիոն միջոցները: Նախկին ռադիոլոկատորները նախատեսված չէին փոքր չափերի սարքերի համար: Ապրիլից հետո հայկական ռազմաարդյունաբերական համալիրի ուժերով մշակվել է նոր սերնդի արդյունավետ գործող ռադիոլոկացիոն կայան, որը հաջողությամբ անցել է պետական փորձարկումները, եւ արդեն մի քանի ամիս է, ինչ մարտական հերթապահություն է կատարում ՀՕՊ զորքերում: Հավատացնում եմ, որ ամբողջ Ադրբեջանը, ներառյալ մայրաքաղաք Բաքուն, առցանց ռեժիմով մեր անմիջական հսկողության տակ է: Նոր լոկատորը թվայնացված է նոր սկզբունքով եւ հնարավորություն ունի հայտնաբերելու ամենափոքր չափի նշանակետը եւ կրակային միջոցին փոխանցելու կոորդինատները: Այնպես որ, ԱԹՍ-ի հայտնաբերման խնդիր չունենք: Հարցը փակված է:


-Մարտի 4-ին Արցախի հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի «ORBITER» տեսակի անօդաչու սարք խոցեցին: Այն խոշոր ԱԹՍ է եւ հետեւաբար կարող է գործել մեծ բարձրության վրա: Իսկ Ձեր նշած զենիթային կայաններն արդյունավետ են ցածր բարձրություններում: Ինչպե՞ս հնարավոր եղավ ոչնչացնել իսրայելական արտադրության անօդաչուն:

-Սարքը հատել էր սահմանագիծը՝ հետախուզական խնդիր կատարելու նպատակով: Այն 4 կմ բարձրության վրա էր: Հայտնաբերվել էր վերոնշյալ ռադիոլոկատորի միջոցով: «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրով կատարվել էր ուղեկցումը, ապա խոցվել հրթիռով: Ճիշտ եք, մինչ այդ ԱԹՍ-ի խոցումը իրականացնում էինք ցածր բարձրություններում, իսկ այժմ հակառակորդի խոշոր հետախուզական անօդաչուները, որոնք աշխատում են մեծ բարձրության վրա, հնարավոր է ոչնչացնել վերազինված «Օսա-ԱԿ»-ով: Մեր սպառազինությունը համալրող նոր սերնդի մարտական մեքենաներն էլ այս հարցն ընդհանրապես կհանեն օրակարգից, քանի որ նախատեսված են ավելի բարձր թռչող ցանկացած տիպի օդային սարքեր ոչնչացնելու համար: Ներկայումս կատարում ենք դրանցով աշխատող անձնակազմի ընտրություն` համապատասխան վերապատրաստում անցնելու համար:

-ՀՕՊ համակարգի արդյունավետության մեծացման հարցը սերտորեն կապված է նաեւ կադրերի պատրաստման, ռազմական կրթության հետ: Ժամանակակից կառավարման համակարգերը, ինչպես նաեւ զենիթահրթիռային եւ ռադիոտեխնիկական նորագույն միջոցները նոր պահանջներ են թելադրում:

-Օդային հարձակման միջոցները ամենաարագ շարժվող նշանակետերն են, ուստի ՀՕՊ համակարգի զինծառայողները պետք է ունակ լինեն մյուս բոլոր զորատեսակների զինծառայողներից ավելի արագ կողմնորոշվելու, գնահատելու իրադրությունը եւ որոշում ընդունելու: Մեր հիմնական կռվանը մեր անձնակազմն է, որը գերազանցել է հակառակորդին թե՛ 90-ականներին, թե՛ ապրիլյան կռիվների ժամանակ: Ինքս Արցախյան պատերազմի ժամանակ եղել եմ «Օսա-ԱԿ» մարտական մեքենայի հրամանատար, սակայն չէի էլ կարող պատկերացնել, որ այդ համալիրով կարելի է այնպիսի գործողություններ կատարել, որի ականատեսը եղա: Օրինակ` ապրիլի 4-ին «Օսա-ԱԿ» մարտական մեքենայով խոցվեց «ORBITER» տեսակի անօդաչու երկու սարք: Հաշվարկի հրամանատարը, որ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտ է, պարգեւատրվեց «Մարտական խաչ» շքանշանով: Այնպես որ, ներկայիս սերունդը բոլոր առումներով գերազանց է: Թեպետ, ինչ խոսք, համապատասխան հետեւություններ այնուամենայնիվ արել ենք պատրաստության, ուսուցման ոլորտը կատարելագործելու առումով: Ապրիլյան գործողությունների մանրամասն վերլուծությունը, որպես ուղեցույց, ուղարկվել է զորքեր անմիջական կիրառման: Փոփոխել ենք դյուրակիր զենիթային միջոցների վարժասարքերի ծրագրերը` բարդացնելով հրաձիգների խնդիրները: Վերանայվել է ՀՕՊ մարտավարությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկություններից: Մեր հակաօդային պաշտպանությունը ուժեղացվել է թե՛ որակապես, թե՛ քանակապես:

ՀԱՅզինվոր


Ես չէ, որ որևէ ձև նախաձեռնել եմ ինձ որևէ պարգևի արժանացնելու գործընթացը. Վահան Կոստանյան

Ես չէ, որ որևէ ձև նախաձեռնել եմ ինձ որևէ պարգևի արժանացնելու գործընթացը. Վահան...

15:09

Մեր խորհրդանիշը թևավոր ցուլն է. Արման Թաթոյան

Մեր խորհրդանիշը թևավոր ցուլն է. Արման Թաթոյան

14:48

Սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի

Սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով...

14:35

Հակոբ Արշակյանը կգործուղվի Վաշինգտոն

Հակոբ Արշակյանը կգործուղվի Վաշինգտոն

14:19

«Զավիկի ղարս»-ում վաճառվում է վտանգավոր սննդամթերք

«Զավիկի ղարս»-ում վաճառվում է վտանգավոր սննդամթերք

14:02

«BMW»-ն վրաերթի է ենթարկել հոտիոտնին, ապա բախվել էլեկտրասյանը. հետիոտնը մահացել է

«BMW»-ն վրաերթի է ենթարկել հոտիոտնին, ապա բախվել էլեկտրասյանը. հետիոտնը մահացել...

13:42

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից կմեկնի Դուշանբե

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից կմեկնի Դուշանբե

13:32

Իմպիչմենթի քննարկումից առաջ պետք է հստակ լինի՝ ո՞ւմ ենք իշխանությունը փոխանցելու. Հովիկ Աղազարյան

Իմպիչմենթի քննարկումից առաջ պետք է հստակ լինի՝ ո՞ւմ ենք իշխանությունը փոխանցելու. Հովիկ...

13:13

ՀՀ-ի սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա ու չի կարող լինել. Վահան Կոստանյան

ՀՀ-ի սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա ու չի կարող լինել. Վահան...

12:44

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնում

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնում

12:17

Արսեն Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում․ Աբրահամյան

Արսեն Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում․...

11:37

Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել

Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել

11:35

Չորրորդ Հանրապետությունը Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը վերջնական դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագիր է. Իշխան Սաղաթելյան

Չորրորդ Հանրապետությունը Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը վերջնական դենացիոնալիզացիայի...

11:06

Վայոց ձորի մարզպետը կազատվի պաշտոնից. նոր մարզպետ կնշանակվի Վահագն Արսենյանը

Վայոց ձորի մարզպետը կազատվի պաշտոնից. նոր մարզպետ կնշանակվի Վահագն...

10:56

Եթե նույնիսկ ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի, Ալիևը դարձյալ չի կնքի պայմանագիրը

Եթե նույնիսկ ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի, Ալիևը դարձյալ չի կնքի...

10:35

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:09

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի օրոք 230 մլն դրամի հավելագրումներ են արվել ՔՈՎԻԴ-19-ի հիվանդների վրա. Կոռուպցիայի մաս 3

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի օրոք 230 մլն դրամի հավելագրումներ են արվել ՔՈՎԻԴ-19-ի հիվանդների...

09:12

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց...

09:56

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա...

09:42

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված...

09:34

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է...

09:16

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի...

09:02

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը...

09:46

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի...

09:31

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ...

09:26

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են նախապատրաստվում

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են...

09:14

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն...

09:01

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է...

09:55

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:41

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի...

09:30

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը  ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է ակնարկել Հայկ Սարգսյանը

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:16

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը»

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից...

09:02

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ...

09:54

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

09:44

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն վստահում

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն...

09:32

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է...

09:15

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ...

09:02

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները դեռ թեժ քննարկվում են

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները...

09:56

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի հետ

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի...

09:43

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել են

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել...

09:35

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու...

09:02

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

09:44

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել ՔՊ-ում

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել...

09:16

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի դիրքերից

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի...

09:02

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են նվերներ

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են...

09:52

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

09:45

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական կտա՞

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական...

09:33

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը բացառելու համար

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը...

09:16

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50...

09:03

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03