Դաշնակցությունն այս ընտրություններում նոր առաջընթաց է գրանցել, այս ընտրությունները Դաշնակցության համար նոր սկիզբ էր` արդար Հայաստան ունենալու համար․Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ (Ֆրանսիա) Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ ընտրություններից հետո նա Հայաստանում էր, և այստեղ էլ իր եզրակացություններն արել է:
«Դաշնակցությունն ունի իր համար, Հայաստանի մեջ և ընդհանրապես հայ ժողովրդի համար նոր ամբիցիաներ, որպեսզի զարգանա պետությունը, որպեսզի ուժեղանա պետությունը, որպեսզի արտագաղթի թվերը փոքրանան և որպեսզի Հայաստանի ժողովուրդը՝ հատկապես երիտասարդությունը, կարողանա Հայաստանի մեջ ապագա կերտել, երևակայել, ստեղծել և ամրապնդել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք համոզված են, որ Դաշնակցության ներդրումով հնարավոր է այս նպատակներին հասնելը:
Մուրադ Փափազյանի խոսքով՝ վերջին խորհրդարանական ընտրություններով Դաշնակցությունն առաջընթաց արձանագրեց: «Դաշնակցությունը նաև կառավարական կուսակցություն է: Այն ամբողջություն է՝ Արցախ, սփյուռք և Հայաստան, և այս ամբողջությունը Հայաստանը պետք է նկատի իբրև կարևորություն: Ուրիշ ո՞ր կուսակցությունը Հայաստանում նման ներկայություն ունի: Սփյուռքը կարող է դեր խաղալ Հայաստանի զարգացման մեջ, որպեսզի անկախությունը հաջող գաղափար դառնա Հայաստանի համար: Այստեղ Դաշնակցությունը լուրջ դեր ունի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե իրենց ամերիկահայ գործընկեր Վաչե Բրուտյանը հոդված էր հրապարակել, որտեղ իր մտահոգություններն էր հայտնել՝ նշելով, որ հայաստանյան հասարակությունը խորհրդարանական ընտրություններին գաղափարների հետևից չգնաց, այլ ընտրեց նյութական միջոցներով առաջնորդվող ուժին: «Հ.Յ.Դաշնակցութեան ընտրական ծրագիրը (պլատֆորմ), որ դարձեալ Կարօ Արմենեանի բնորոշումով, «ուրիշ բան չէ, եթէ ոչ յեղափոխական կուսակցութեան պայմանագիրը մեր ժողովուրդին հետ», փաստօրէն չկրցաւ պատուար կանգնիլ խեղելու եւ խեղդելու այս ճիգին դիմաց»,- նշել էր նա իր հոդվածում:
Սրա հետ կապված՝ Մուրադ Փափազյանը նշեց, որ, իհարկե, իրենց չի բավարարում ՀՅԴ-ի գրանցած արդյունքներն այս ընտրություններում: «Մենք չեն կարող բավարարվել այս արդյունքներով: Անշուշտ, պետք է ճանաչում լինի այդ քվեներին: Բայց նաև պետք է դատապարտել ձայները գնելը: Դատապարտելու հետ միաժամանակ պետք է հասկանանք՝ ինչու՞ է ժողովուրդն ընդունում գումարը, ի՞նչ է նշանակում ձայն վաճառելը: Դա նշանակում է, որ ժողովուրդը լավ չի ապրում իր երկրի մեջ: Եթե ժողովուրդը լավ ապրի, նա չի ընդունի գումարը: Վերջիվերջո իր գաղափարը կգնվի: Այս հարցերը պետք է քննվեն»,- ասաց նա:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44