ԱՄՆ-ի հրթիռահարվածն ուղղված էր Սիրիայում խաղաղ գործընթացի վիժեցմանը եւ իշխանափոխությանը, բայց դրան հասնելու փորձերը հաջողություն չեն ունենա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Իրանի եւ Սիրիայի իր պաշտոնակիցներ Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Վալիդ
Մուալեմի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները:
«Այդօրինակ ագրեսիվ ակցիաները ակնհայտորեն նպատակամղված են այն բանին, որ վիժեցնեն խաղաղ գործընթացը, որը նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն ընդունված բանաձեւով եւ ենթադրում է, որ միայն Սիրիայի ժողովուրդն է վճռելու երկրի ճակատագիրը,ասել էնա: Այդօրինակ ակցիան բացահայտորեն ուղղված է այդ բազային հայեցակարգից հեռանալուն եւ իշխանափոխության անցնելու համար պատրվակներ գտնելուն»:
«Այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի: Նման բան չի լինի»,-ընդգծել է Լավրովը:
Մոսկվան, Դամասկոսը եւ Թեհրանը պնդում են, որ ԱՄՆ-ը պետք է հարգի Սիրիայի ինքնիշխանությունը,-նշել է Լավրովը:
«Մենք հավաստեցինք միասնական դիրքորոշումն այն մասին, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի ակտին, ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտմանը,- ասել է Լավրովը: Պնդում ենք, որ նրանք հարգեն Սիրիայի ինքնիշխանությունը եւ թույլ չտան ապրիլի 7-ի ակցիայի կրկնություն»:
Ինչպես ընդգծել է Լավրովը, Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ ողջ աջակցությունը ցուցաբերել Սիրիայի կառավարությանը երկրում խաղաղության վերականգման գործում:
«Կշարունակենք Սիրիայի կառավարությանն անհրաժեշտ ողջ աջակցությունը ցուցաբերել խաղաղության, տնտեսության, քաղաքացիական ենթակառուցվածքի վերականգնման եւ Սիրիայի տուժած բնակչության հումանիտար սուր խնդիրների լուծման համար»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02