Ադրբեջանի իշխանությունները տարբեր միջոցներով հետևողականորեն արգելափակում են երկրի անկախ մամուլի գործունեությունը, հաղորդում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական անկախ լրատվամիջոցներ համարվող Meydan TV-ի և «Ազատություն» թերթի կայքերը ժամանակ առ ժամանակ արգելափակվում են տեսական լսարանի համար, ինչի պատճառը նրանց այլընտրանքային, ընդդիմադիր և ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությանը հակասող տեղեկության տարածումն է:
«Ազատ Եվրոպա/ Ազատություն ռադիոկայան»-ի նախագահ Թոմաս Քենթը ադրբեջանական իշխանություններին քննադատել է տեղական լսարանի համար այլընտրանքային տեղեկության սահմանափակման մեջ, և դա որակել որպես կոպիտ չարաշահում:
Ադրբեջանական իշխանություններին երկրի ներսում խոսքի ազատության սահմանափակման համար քննադատել և անազատ երկրների շարքում է դասել նաև Freedom House մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը:
Amnesty International մարդու իրավունքների կազմակերպությունը և VirtualRoad.org կայքը գրում են, որ վերջին ամիսներին ընդդիմադիր կայքերի վրա կատարված կիբեռհարձակումները կատարվել են նույն IP հասցեից:
VirtualRoad.org կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմադիր կայքերը յուրաքանչյուր 15 րոպեն դիտարկվում և ստուգվում են Ադրբեջանի կառավարության համար աշխատող հատուկ կիբեռխմբերի կողմից, իսկ Amnesty International-ը ընդգծում է, որ այդ խմբերը վիրուսային ծրագրեր են տարածում հայտնի ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների ինտերնետային հաշիվներում:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02