Սոցցանցերում սկանդալային հրապարակմամբ հանդես եկած Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակցի դեմ հետաքննություն է սկսվել: Թուրքական «mynet.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ իշխող կուսակցության կողմնակից Օմեր Աքբայրաքը Facebook-ում կատարված գրառումով դժգոհել է ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP)՝ ասելով.
«Սիրելի ընկերներ, ԺՀԿ-ն բացահայտորեն պատերազմ է հայտարարում և այս առումով պատրաստ է ամեն ինչի: Մեջլիսում նրանց ողջ ագրեսիան, խոսքն ու գործողությունները ուղղված են «այո» ասողների դեմ: Ապրիլի 17-ին, երբ մենք հաղթանակ տոնենք, սրանց կանայք ու աղջիկները որպես ավար հալալ կլինեն «այո» ասողներին»:
Գրառումը բուռն արձագանք է գտել կայքի թուրքական տիրույթում, որոշ ժամանակ անց Աքբայրաքը հարկադրված է եղել ջնջել այն:
Հավելենք նաև, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) բազմաթիվ ներկայացուցիչներ աջակցություն են հայտնել Օմեր Աքբայրաքին՝ թիրախավորելով ԺԴՀ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Օգտատերերից մեկը գրել է, թե Քըլըչդարօղլուի ընտանիքի բոլոր կանայք ու աղջիկները ևս հալալ են «այո» ասողներին:
ԺՀԿ-ի ներկայացուցիչ Ալի Շեքերը Օմեր Աքբայրաքի դեմ հայց է ներկայացրել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն՝ իր վերոնշյալ գրառմամբ հասարակության մեջ քեն ու թշնամանք հրահրելու, վիրավորելու և սպառնալու մեղադրանքով:
Հայց է ներկայացվել նաև Օսմանիե նահանգի Դյուզիչիի քաղաքապետ Օքքեշ Նամլըի դեմ, ով հայտարարել էր, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում դեմ քվեարկող քաղաքացիներին հեռացնելու է աշխատանքից: Նամլըն մեղադրվել է պաշտոնական դրքի չարաշահման և քաղաքացիներին վիրավորելու մեջ:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02