Ապրիլի 14-ին Բիշքեկում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Բարձրագույն Խորհրդի նիստը, որի շրջանակում հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգում նոր փոփոխությունները:
ԵԱՏՄ Խորհուրդը, որում ներառված են ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների առաջին տեղակալները, մի շարք նոր լիազորություններ է ստացել մաքսային կարգավորման ոլորտում: Բացի այդ, ընդլայնվել է այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ որոշումները ԵԱՏՄ Կոլեգիան կայացնելու է կոնսենսուսի միջոցով:
Ըստ փոփոխությունների՝ ԵԱՏՄ Հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգում են ներառվել Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման կանոնների սահմանումը, ազատ տնտեսական գոտիներում արտատնտեսական գործունեության (ԱՏԳ) իրականացման պայմաններն ու մի շարք այլ հարցեր:
«Իրավասությունների նման լուրջ փաթեթն անդրազգային մակարդակի վրա հանելու վերաբերյալ նախագահների որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է եվրասիական ինտեգրման հետագա խորացմանն ուղղված ծրագրերը»,-նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ նոր փոփոխությունները կհանգեցնեն գործնական ակտիվության և ապանքաշրջանառության մակարդակի բարձրացմանը:
Նշվում է, որ Հանձնաժողովի աշխատանքային օրակարգում իրականցված փոփոխությունները անհրաժեշտ են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի լիարժեք աշխատանքի ապահովման համար: Նույն նպատակով այժմ իրականացվում է 25 հարցի վերաբերյալ առաջնահերթ գործողության ակտերի մշակում, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ապրանքների տեղափոխման կանոնների, ապրանքներն առանց տուրքերի ներկրելու նորմերի սահմանմանը, ընկերությունների կողմից ԱՏԳ վարելակարգին, պայմաններին և այլն:
Փոփոխությունների առավելություններից մեկն այն է, որ ԱՏԳ մասնակիցներն այլևս պարտավոր չեն լինի մաքսային մարմնին ներկայացնել հայտարարագրի լրացման համար հիմք ծառայող մեծ թվով փաստաթղթերը: Այժմ մաքսային հայտարարագրին կից ներկայացվում է փաստաթղթերի մեծ փաթեթ:
ԵԱՏՄ օրենսգրքի կարևորագույն նորարարություններից մեկը լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) կատարելագործված ինստիտուտն է: Հայտնի է, որ ԼՏՕ-ի համար քառակի կավելացվի պարզեցումների քանակը: ԱՏԳ մասնակիցները հնարավորություն կունենան իրենց համար ընտրել պարզեցումների ամենահարմար տարբերակը: Բացի այդ, ԼՏՕ-ի կարգավիճակին կարող են հավակնել ԱՏԳ-ի բոլոր անդամները: Ընդ որում, ԵԱՏՄ անդամները պայմանավորվել են փոխադարձ ճանաչել մեկը մյուսի ԼՏՕ-ները: Նույնը հնարավոր կլինի նաև 3-րդ երկրների և միավորումների հետ համագործակցության դեպքում:
ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքն օրենքի ուժ կստանա Միության բոլոր անդամ պետությունների կողմից վավերացվելուց հետո:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02