Ժամանակն է հիշել հայտնի քաղաքական գործիչներից մեկի խոսքը. «Ես նույնպես սխալվում եմ, բայց երբեք նույն սխալը երկու անգամ թույլ չեմ տալիս»:
Մինչև ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի ձեռքում երկու խաղաքարտ կար՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի: երբ նրանցից որևէ մեկը արտաքին քաղաքականության մեջ ճնշում էր գործադրում Թուրքիայի վրա, նա կարողանում էր որոշ չափով զսպել նրան՝ սեղանին դնելով մյուս խաղաքարտը: «Հավասարակշռության» նման քաղաքականություն Թուրքիան գործադրում է Աբդուլ Համիդի ժամանակներից ի վեր:
ԱՄՆ-ը Ինջիրլիքի ռազմաբազան ԴԱԻՇ-ի դեմ գործողությունների համար օգտագործելու նպատակով և նվազեցնելու համար Անկարայի առարկությունների հաճախականությունը՝ «Սիրիայի ժողովրդավարական ուժերին»՝ PYD, աջակցելու պատճառով, ցանկացավ «դաս տալ» Թուրքիային:
Դրա համար ԱՄՆ-ին պետք էր, որ Թուրքիան այլևս չունենա իր ձեռքում ռուսական խաղաքարտը: Ռուսական ինքնաթիռը ոչնչացնելով՝ Թուրքիան թակարդն ընկավ: Արդյունքում՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները բարդացան: Թուրքիայի ձեռքում այլևս չկար ռուսական խաղաքարտը, որը նա կարող էր ԱՄՆ-ի ճնշման դեպքում դնել սեղանին: ԱՄՆ-ը վստահորեն շարունակեց աջակցել PYD-ին:
Նման իրավիճակ ստեղծվեց նաև Սիրիայում քաոսային իրավիճակի ստեղծման առաջին տարիներին: Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները մինչ այդ ամենալավ վիճակում էին: Եվ հանկարծ Ասադը դարձավ ատելի թշնամի: Այժմ ԱՄՆ-ը հրթիռակոծութան է ենթարկել սիրիական ռազմաբազան: Հակամարտության մեջ ներքաշվել են մի կողմից ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Սաուդյան Արաբիան, մյուս կողմից Ռուսաստանը և Իրանը; Անկարան այս իրավիճակում պաշտպանել է ԱՄՆ-ին: Բայց պետք է զգոն լինել՝ չկրկնելու համար նախկին սխալները: Թրամփի նպատակը Ասադին տապալելը չէ, այլ իր երկրի ներսում հզոր նախագահի իմիջի ստեղծումը: Ի դեպ, Վաշինգտոնը արդեն հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ շարունակել պայքարը ԴԱԻՇ-ի դեմ:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02