tert.am.- «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր Արցախից վերադարձել է Հայաստան: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ իր միասնությունն ապացուցեց, և հակառակորդն ինչ-որ մի տեղ դրա մասին հասկացել է. «Թե ինչքան ժամանակ կհասկանան, դա պետք է իրենցից հարցնել»:
-Պարո՛ն Գրիգորյան, շատ է խոսվում այն, որ այս պատերազմը նախորդից տարբերվում էր: Ինչո՞վ էր տարբերվում:
-Ամեն ինչով, ամեն օր փոփոխություններ կան թե տեխնիկապես, թե ժամանակակից զինտեխնիկայի հեռահարությամբ: Չմտածեք, թե իրենք լավ զինված էին, մեր ուժեղ զինվորականության շնորհիվ շատ ուժեղ պատասխան ստացան ու մնացին չափերի մեջ:
-Ձեր անվան շուրջ խոսակցություններ էին պտտվում, մասնավորապես՝ Վահան Բադասյանի կողմից:
-Ես տենց մարդ չեմ ճանաչում: Գիտեմ, որ 40 միլիոն ադրբեջանցի կա, Ադրբեջանում ապրում է 10 միլիոն: Ասենք, հիմա մեկին էլ ճարել եք դուք: Էդ շան տղեն եթե էդքան լավ խոսել գիտի, թող իմ անունը չտա, իմ նկարը չդնի, մի հատ ոտանավոր գրի, հեքիաթ գրի, ու տասը հոգի եթե կարդացող լինի, ամոթ ինձ: Իրան ռեկլամ ա անում: Դուք չգիտեք, իմ նկարը որտեղ էլ դնեք, ինչ էլ գրեք, պետք ա կարդացող լինի: Ինքն իրանից ոչ մի բան չի ներկայացնում, բերում, ուզում ա համեմատվի: Այստեղ կանգնած հազարավոր տղաներ իրա կնոջն ու մորը պահին: Հադրութի էդ վերևում, որտեղ էդ անգամ փորձում էր շանտաժի գնար, հենց նույն էդ տեղից Ջերմուկից 7 տղա իմ ուղարկելով, որ գնան իրան փրկեն, գնացել են 4 հոգի զոհվել են, 3-ը ծանր վիրավորվել: Մեկն էլ թող անուղահաց ըլնի, ինչ կլնի:
-Սամվել Բաբայանն է եկել Հայաստան, նման լուրեր են տարածվել: Ի՞նչ է սա նշանակում:
-Մեր 18 տարեկան զինվորն ինձանից էլ ա ուժեղ, բոլորից էլ ա ուժեղ, ուրեմն էդ Բադասյանները, էս մնացածները… Գնացել էինք, մենք էինք զարմացել: Ուրեմն ասեմ ավելին, մեր էն տղաները, որ ժամանակին մեծ պատերազմ էին անցել՝ փոխգնդապետի, մայորի կոչումով, դիրքերում սերժանտի, երևանցի տղային գոռում էին «հրամանատար»: Էդքանը ձեզ բավարարո՞ւմ ա: Թազա ընկել եք սրա-նրա հետևից, մի քիչ հեքիաթ ա:
-Այսինքն՝ Բաբայանի վերադարձն ի՞նչ կարող է նշանակել և քաղաքականություն կարո՞ղ է վերադառնալ:
-Դե լավ: Յանի քաղաքականության մեջինը շատ են յոլլա էթում, հիմա թազա Բաբայան Սամո կամ բան: Ըտենց բան չի եղել, չի էլ կարա ըլնի: Նաաբարոդ, ձեր վախտն ա մտնել քաղաքականություն:
-Մեր զինվորն ի՞նչ ապացուցեց այս ապրիլյան դեպքերի ժամանակ:
-Մենակ զինվորը չէ, հայ ազգը կարողացավ միասին համատեղ կանգնելով կարողացան: Մեր այդ միասնությունը Թուրքիային էլ վախեցրեց, Թուրքիայից զորակոչ էին անում, բերում էին ընդեղ:
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03