Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մայիսի 23-ին հանդիպել է ռուսաստանյան «АРМРОСС» ասոցիացիայի ներկայացուցիչներ Ռուբեն Կիրակոսյանի և Կարեն Ներսիսյանի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, հանդիպմանը ներկայացվել է ռուսաստանյան տարբեր դատական ատյաններում և քննչական մարմիներում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված ասոցիացիայի գործունեությունը: Քննարկվել են նաև 2015թ. նոյեմբերի 3-ին Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանի շահերը դատարանում ներկայացնելու շուրջ հարցեր: Ռ.Կիրակոսյանն ու Կ.Ներսիսյանը հայտնել են Ուզլովայա քաղաքի շրջանային դատարանում նշյալ գործով դատավարության մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ քննչական մարմինը ներկայումս որպես տեղի ունեցած վթարի գլխավոր վարկած դիտարկում է երթևեկության թույլատրելի արագության գերազանցումը: Տեղեկացվել է նաև, որ քաղաքացու դատապաշտպանները մտադիր են դատարան դիմել՝ վթարի ենթարկված ավտոբուսի ընդհանուր տեխնիկական վիճակի շուրջ փորձագիտական զննում անցկացնելու նպատակով: Առաջիկա դատական լսումներն այս գործով տեղի կունենան մայիսի 24-ին և 26-ին: Հանդիպմանը քննարկվել են նաև «АРМРОСС» ասոցիացայի կողմից ՀՀ քաղաքացիներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու շուրջ հարցեր, այդ թվում նաև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում նույն ասոցիացիայի կողմից ՀՀ քաղաքացիների համար պարբերաբար իրավաբանական խորհրդատվություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47