Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո երկրի տնտեսական աճի կառուցվածքում տեղի են ունեցել որակական տեղաշարժեր ի օգուտ ավելի արտադրողական ճյուղերի: Տնտեսական աճին ետճգնաժամային տարիներին սկսել է առավելապես նպաստել տնտեսության արտահանելի հատվածը՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը:
2015 թվականին տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր տնտեսության արտահանելի ոլորտներով: 2015-ին 3.0% աճ է արձանագրվել, պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության 13.2% և արդյունաբերության 7.6% աճերով: Նշված ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտի հաշվին ապահովվել է տնտեսական աճի 2.4 տոկոսային կետը, իսկ արդյունաբերությունը ապահովել է տնտեսական աճի 1.2 տոկոսային կետը: Ծառայությունների ճյուղն աճել է 0.6%-ով, տնտեսական աճին նպաստելով 0.3 տոկոսային կետով, շինարարությունը նվազել է 3.1%-ով` 0.3 տոկոսային կետով բացասական նպաստում ունենալով տնտեսական աճին:
2016 թվականին տնտեսությունը ցածր աճի միտումը պահպանվեց: 2016 թվականի հունվար-հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 3%-ով: Ընդ որում, տնտեսական ակտիվությանը նպաստել են հիմանականում ծառայություններն ու արդյունաբերությունը: ՏԱՑ-ի աճին դրական նպաստում են ունեցել ծառայությունների (2.4 տոկոսային կետ), արդյունաբերության (1.1 տոկոսային կետ) և գյուղատնտեսության (0.2 տոկոսային կետ) համախառն թողարկման իրական աճերը: Շինարարությունը (-0.6 տոկոսային կետ) բացասական ազդեցություն է ունեցել ՏԱՑ-ի աճին:
Կանխատեսում. 2016 թվականին տնտեսական աճին հիմնականում կնպաստեն ծառայությունները: 2016 թվականին ներքին տնտեսական զարգացումների միտումները և արտաքին աշխարհից եկող զարգացումները հիմք են հանդիսացել 2016 թվականին 2.4% տնտեսական աճի կանխատեսման համար:
2017 թվականին տնտեսական աճը արագացող կլինի պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով` մասնավորապես ՌԴ տնտեսության և պղնձի համաշխարհային գների վերականգնմամբ, այնպես էլ 2016թ. իրականացված խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությամբ: 2017 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է ավելի բարձր 2016 թվականի համեմատությամբ` 3.2%-ի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը: Տնտեսական աճի կանխատեսման մեջ հաշվի են առնվել Ռուսաստանի տնտեսական աճի, հումքային ապրանքների գների զարգացման միտումները, ինչպես նաև ներքին տնտեսական քաղաքականության ազդեցության գնահատականները:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
16:57 28.04.26
17:48 28.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
16:09 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44