ARM | RUS |

Ադրբեջանական նավթային քաղաքականության ակունքները

17.04.17 | 18:34

Այն փաստը, որ մեր արևելյան հարևանների ողջ քաղաքականությունը, ինչպես նաև տնտեսության հիմքը նավթն է, համապատասխանաբար դրանից բխող մնացած հետևանքներով, թերևս ապացուցման կարիք չունի, սակայն մի քանի դիտարկումներ այդ նավթային ակունքների մասին արժե հիշատակել:

Ադրբեջանի ազգային եկամուտների ավելի քան 85%-ը գոյանում է արտաքին առևտրից, որում հանածո վառելիքների (հում նավթ, բնական և հարակից գազ) մասնաբաժինն իր հերթին չի իջել 80% ցուցանիշից: Սկսած 2008-ից՝ այն կազմել է մոտ 95%: Ադրբեջանում արդյունահանված ողջ հում նավթի մոտ 90%-ը գոյանում է Կասպից ծովի միայն մեկ նավթադաշտից՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլի դաշտից:

Ըստ էության, մերօրյա Ադրբեջանն իր տնտեսական համակարգով Ազերի-Չիրագ-Գյունեշլի, Սանգաչալի տերմինալի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կցորդն է: Եվ ինչպես Վրաստանը ժամանակին անվանվում էր «Վրաստանի խողովակաշարային հանրապետություն», այնպես էլ մերօրյա Ադրբեջանը կարող է անվանվել «Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանրապետություն»: Հատկանշական է, թե ինչ հետևողականությամբ է փորձում ստվերել Ադրբեջանն այս պարզ իրողությունը: Խոսուն է Ադրբեջանի Նավթային պետական հիմնադրամի (SOFAZ) պաշտոնական հաշվետվությունների օրինակը:

Մեր հարևանների տնտեսական համակարգը բոլոր մոնոտնտեսություններին բնորոշ մասնակի և կարճաժամկետ առավելությունները համադրում է երկարաժամկետ ու համակարգային վտանգների հետ: Առավելություններն ակնհայտ են: Ածխաջրածինների շոշափելի պաշարների ինտենսիվ արդյունահանումն ապահովում է էական նյութական բարիքների արագ կուտակում: Ալիևի քաղաքական կոշտ համակարգի պայմաններում սա հնարավորություն է ընձեռում համեմատաբար ճկուն և զանգվածային կերպով ուղղել այդ բարիքը և՛ անձնական շահերին, և՛ քաղաքական ու ռազմավարական այս կամ այն խնդրի լուծմանը` համահունչ օրվա իշխանությունների պատկերացումներին և սեփական շահերը երկրի շահերի հետ համադրելու նրանց ունակությանը:

Խոցված իր իսկ սանձազերծած Արցախյան պատերազմում կրած ռազմական պարտությունից՝ իշխանությունները երկրի ածխաջրածինների պաշարներն ընկալեցին որպես ռևանշի միջոց թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ: Ավելին, այս ընկալումը դյուրինացրեց 1990-ականների սկզբին Հ.Ալիևի կողմից իշխանության զավթումը: Հանրության աչքում նա ներկայացավ իբրև «փրկիչ», որն ազգի ցավերն ամոքելու, հայերից վրեժխնդիր լինելու և ազգի բարեկեցությունն ու երկրի զարգացումն ապահովելու ծրագիր ունի: Այս ծրագիրը՝ այսպես կոչված «Ալիևի դոկտրինը», Ադրբեջանի սոցիալ-տնտեսական համակարգի հենքն ու ձևագոյացնող կաղապարն է: Դոկտրինի ձևավորման սկիզբը հանդիսացավ այդ ժամանակ դեռ Ադրբեջանական ԽՍՀ Ժողովրդական ճակատի որոշ լիդերների, թուրք և մի շարք այլ ստրատեգների միջև 20-րդ դարի 80-ական թթ. վերջին հաստատված համագործակցությունը, որը շոշափելիորեն սնվում էր պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարախոսություններից:

Դոկտրինի տնտեսական բաղադրիչն ուրվագծվեց երկրի ածխաջրածինների պաշարների յուրացման ուղղությամբ Աբուլֆազ Էլչիբեյի կողմից 1991թ. հրավիրված շոտլանդական Ռամկո Էներջի և Ջեյ-Փի Քեննի ընկերությունների մշակումներում: Բայց այն «միս ու արյուն» ստացավ միայն այն բանից հետո, երբ, ոտնահարելով Կասպից ծովի այլ երկրների շահերը, ԱՄՆ-ը, մասնակիորեն՝ նաև ՌԴ-ն, Ազերի-Չիրագ-Գյունեշլի «հանձնեցին» Ադրբեջանին: 1994թ. մայիսի 5-ին ստորագրվեց հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը, իսկ 1994թ. սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը և աշխարհի 7 երկրների 12 նավթային ընկերությունների միջև ստորագրվեց Ազերի-Չիրագ-Գյունեշլի ափեզրյա նավթային դաշտի յուրացման ու շահագործման «դարի պայմանագիրը»:


Հետաքրքիր և պատասխանատու աշխատանք է. օպերատոր Աշոտ Ավետիսյանը` մասնագիտության հետաքրքիր կողմերի մասին

Հետաքրքիր և պատասխանատու աշխատանք է. օպերատոր Աշոտ Ավետիսյանը` մասնագիտության հետաքրքիր կողմերի...

15:56

Անաստաս Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինն ու իր ընտանիքը ՀՀ քաղաքացիություն են ստացել

Անաստաս Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինն ու իր ընտանիքը ՀՀ քաղաքացիություն են...

15:46

LIVE. Չախոյանը մանրամասնում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ ունեցած միջադեպի մանրամասները

LIVE. Չախոյանը մանրամասնում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ ունեցած միջադեպի...

15:33

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է ԵԱՀԿ...

15:12

Ունենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռևս շատ բարձր են պահում տգիտության պատիվը. Աննա Հակոբյան

Ունենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռևս շատ բարձր են պահում տգիտության...

14:45

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների գիրք

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների...

14:21

Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը. Կավելաշվիլի

Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և...

14:08

Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ Աքչամ

Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ...

13:56

Ժամը 18։00-ին կհնչի ավանդական քոչարու պարեղանակը՝ պարի հրավիրելով պարել սիրողներին. Ժաննա Անդրեասյան

Ժամը 18։00-ին կհնչի ավանդական քոչարու պարեղանակը՝ պարի հրավիրելով պարել սիրողներին. Ժաննա...

13:43

Գյումրիում խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

Գյումրիում խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին...

13:28

Հայկ Սանոյանը դատի կտա արդարադատության նախարարին

Հայկ Սանոյանը դատի կտա արդարադատության նախարարին

13:11

1 զոհ, 4 վիրավոր. Գյումրիում բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ»-ն ու ևս 4 մեքենա

1 զոհ, 4 վիրավոր. Գյումրիում բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ»-ն ու ևս 4...

12:56

Արայիկ Հարությունյանը ասել է՝ եթե հանդիպի ինձ հետ, Փաշինյանն իրեն կուտի, սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը. Քոչարյան

Արայիկ Հարությունյանը ասել է՝ եթե հանդիպի ինձ հետ, Փաշինյանն իրեն կուտի, սա ինձ փոխանցել է Բակո...

12:48

Տաճատ Վարդապետյանն Աննա Վարդապետյանի ազգակիցը չէ. Դատախազություն

Տաճատ Վարդապետյանն Աննա Վարդապետյանի ազգակիցը չէ....

12:35

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան...

12:17

Վրաստանի նախագահը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ Լուսանկար

Վրաստանի նախագահը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի...

12:03

ՀՀ-ում հաճախացել են բժշկական ոլորտի աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքերը

ՀՀ-ում հաճախացել են բժշկական ոլորտի աշխատակիցների նկատմամբ բռնության...

11:46

Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան

Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան...

11:37

ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի...

11:21

Այն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները, տեղից անհույս ճիչ արձակելն էր, սակայն դա էլ ոչ մի նպատակի չծառայեց. Տիգրան Աբրահամյան

Այն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները, տեղից անհույս ճիչ արձակելն էր, սակայն դա էլ ոչ մի նպատակի...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին...

09:54

«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

09:45

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի...

09:37

«Ժողովուրդ». Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ». Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ...

09:27

«Հրապարակ». Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել

«Հրապարակ». Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել

09:02

«Հրապարակ». Փաշինյանը ցուցակ է կազմում

«Հրապարակ». Փաշինյանը ցուցակ է կազմում

09:46

«Հրապարակ». Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են

«Հրապարակ». Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել...

09:36

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն...

09:27

«Հրապարակ». Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել

«Հրապարակ». Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել

09:16

«Փաստ». Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում

«Փաստ». Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների...

09:02

«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համար

«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության...

09:45

«Հրապարակ». Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է

«Հրապարակ». Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է

09:34

«Հրապարակ». Ռուսաստանում փնտրտուքի մեջ են

«Հրապարակ». Ռուսաստանում փնտրտուքի մեջ են

09:17

«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել

«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են...

09:02

«Ժողովուրդ». 15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացու տոնը նշելու համար

«Ժողովուրդ». 15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով...

09:33

«Հրապարակ». Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել

«Հրապարակ». Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ...

09:13

«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է

«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է

10:02

«Ժողովուրդ». 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր

«Ժողովուրդ». 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․...

09:56

«Ժողովուրդ». Տեսչական մարմինները կմիավորվեն

«Ժողովուրդ». Տեսչական մարմինները կմիավորվեն

09:45

«Իրավունք». Շահրամանյանը STOP է տալիս արցախահայերին

«Իրավունք». Շահրամանյանը STOP է տալիս արցախահայերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից

«Հրապարակ». ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի...

09:15

«Իրավունք». «Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների դեմ

«Իրավունք». «Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների...

09:02

«Հրապարակ». Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել

«Հրապարակ». Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է...

09:55

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն չունի

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն...

09:44

«Փաստ». Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել

«Փաստ». Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի...

09:33

«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին

«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական...

09:17

«Հրապարակ». Կապանի քաղաքապետին տուգանել են

«Հրապարակ». Կապանի քաղաքապետին տուգանել են

09:02

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ...

09:26

«Հրապարակ». Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը

«Հրապարակ». Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի...

09:15

«Փաստ». Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն

«Փաստ». Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար...

09:02

«Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ

«Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ

09:55

«Ժողովուրդ». Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով

«Ժողովուրդ». Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը`...

09:45

«Հրապարակ». Ամեն ինչից հուզվում են

«Հրապարակ». Ամեն ինչից հուզվում են

09:34

«Իրավունք». Փորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր գործընթացները

«Իրավունք». Փորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր...

09:18

«Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել» ոնց մեզ պետք է»

«Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել»...

09:02

«Հրապարակ». Արցախցիների պառակտումը շարունակվում է

«Հրապարակ». Արցախցիների պառակտումը շարունակվում է

09:27

«Հրապարակ». Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի հետ

«Հրապարակ». Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի...

09:13

«Փաստ». Արդյոք դեռ ունե՞նք անկախություն

«Փաստ». Արդյոք դեռ ունե՞նք անկախություն

09:02

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. Նա համախոհներ է ձեռք բերել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. Նա...

09:56

«Հրապարակ». Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում է»

«Հրապարակ». Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում...

09:46

«Իրավունք». Անթալիայի ֆորումի չլուսաբանված կողմը

«Իրավունք». Անթալիայի ֆորումի չլուսաբանված կողմը

09:33

«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների

«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ...

09:14

«Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն

«Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է...

09:01

«Հրապարակ». Ցուցմունք տվողը մարզպետի բարեկամն է

«Հրապարակ». Ցուցմունք տվողը մարզպետի բարեկամն է

09:55

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ նիստ

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ...

09:38

«Հրապարակ». Ցուցմունք տվողը մարզպետի բարեկամն է

«Հրապարակ». Ցուցմունք տվողը մարզպետի բարեկամն է

09:28

«Փաստ». Գեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները

«Փաստ». Գեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման...

09:18

«Հրապարակ». Վերջնաժամկետն՝ այսօր. Ի՞նչ են որոշել արցախցիները

«Հրապարակ». Վերջնաժամկետն՝ այսօր. Ի՞նչ են որոշել...

09:02

«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը «աչքից հեռու» հայավարի պատիվ է տվել դեսպաններին

«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը «աչքից հեռու» հայավարի պատիվ է տվել...

09:34

«Փաստ». Լոգիստիկ «պատերազմներ». ի՞նչ դիրք պետք է գրավի Հայաստանը

«Փաստ». Լոգիստիկ «պատերազմներ». ի՞նչ դիրք պետք է գրավի...

09:18