Հայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին ավելացել են ալյումինե փայլաթիթեղի, պղնձի խտանյութի, ցինկի խտանյութի, մոլիբդենի խտանյութի, ֆերոմոլիբդենի և պողպատյա խողովակների արտադրությունները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի հունվար-փետրվարին պղնձի խտանյութի արտադրությունը կազմել է 63,6 հազար տոննա, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 62 հազար տոննա: Այն ավելացել է 2,5 տոկոսով:
2,5 տոկոսով ավելացել է նաև ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը: 2017 թվականի հունվար-փետրվարին այն կազմել է 4 հազար 804 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 4 հազար 685 տոննա:
Ցինկի խտանյութի աճը կազմել է 13.5 տոկոս`հունվար-փետրվարին կազմելով 1 հազար 247 տոննա, իսկ նախորդ տարվա հունվար-փետրվարին` 1 հազար 99 տոննա:
Այս տարվա հունվար-փետրվարին մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալը կազմել է 1 հազար 804 տոննա, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 1 հազար 612 տոննա: Աճը եղել է 11.9 տոկոս:
Ֆերոմոլիբդենի արտադրության աճը կազմել է 36.1 տոկոս: Այն հունվար-փետրվարին արտադրվել է 1 հազար 162 տոննայով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 854 տոննայով:
Շուրջ 2.3 անգամ ավելացել է պողպատյա խողովակների արտադրությունը` 2017-ի հունվար-փետրվարին կազմելով 1 հազար 149 տոննա, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 496 տոննա:
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02