«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնական թիրախը լինելու է Հանրապետական կուսակցությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Մեր թիրախը լինելու է ՀՀԿ-ն եւ Տարոն Մարգարյանը։ Մենք գալիս ենք հենց իրենց հեռացնելու այս քաղաքական ասպարեզից, որովհետեւ այդ կուսակցության ներքո են տեղի ունեցել այն գործողությունները, որոնք բացարձակ խոցելի են դարձրել Հայաստանը», - հայտարարեց Փոստանջյանը։
Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժին՝ «Ելք» դաշինքին, Փոստանջյանն ասաց. «Ելք» դաշինքում ընդգրկված են անձինք, որոնց անձնապես ճանաչում եմ, եւ այդ մարդկանց հետ հնարավորություն կունենանք ինչ-որ հարցերի շուրջ համագործակցել, բայց պետք է ասեմ, որ մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը»:
Հարցին, թե ի՞նչ երաշխիք, որ չեն կեղծվի ընտրությունները, «Երկիր Ծիրանիի» նախագահը պատասխանեց. «Դուք գիտեք, որ ես 9 տարի եղել եմ փաստաբան, պաշտպանել եմ մարդկանց, որոնց իրավունքները ոտնահարվել են իշխանությունների կողմից: Նույնիսկ եթե ցմահ ազատազրկման են դատապարտվել, դա չի նշանակում, որ քո իրավունքների համար չպետք է պայքարես, երբ թվում է, թե ոչինչ հնարավոր չէ անել: Միշտ կա հնարավորություն թե հաղթելու, թե նվաճումներ ունենալու: Եթե քաղաքականության մեջ ես, պետք է ցանկացած գործընթաց օգտագործես, որ քո ծրագիրը հասնի հաղթանակի: Եթե չես մասնակցում, պասիվ ես մնում, հաղթանակի հասնելը բացառվում է»:
Նրա խոսքով, միայն քաղաքական հայտ ներկայացնելու դեպքում՝ կարելի է հաջողության հասնել. «Մենք պետք է հասկանանք, որ պետք է դառնանք քաղաքական ազգ, եւ միայն քաղաքական հայտի ներքո դու կարող ես բանեցնել քաղաքականություն: Կյանքը ցույց է տալիս, որ ամեն ինչ քաղաքականություն է եւ պետք է մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին»:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին, որին մասնակցում են երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02