Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 18-ին, ընդունել է Սերբիայի նորանշանակ դեսպան Դուշան Սպասոյևիչին (նստավայրը՝ Աթենք)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Դուշան Սպասոյևիչին իր կարևոր առաքելության մեջ: Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն է տածում սերբ ժողովրդի նկատմամբ, ինչը հիմնված է միահյուսված պատմության, մշակութային ընդհանրությունների և փոխադարձ համակրանքի վրա: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման առումով առկա է մեծ ներուժ, և հույս հայտնեց, որ համատեղ քայլեր կձեռնարկվեն այդ ներուժն օգտագործելու ուղղությամբ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Սպասոյևիչն ընդգծեց, որ Սերբիան ցանկանում է առավել ամրապնդել և ընդլայնել բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը, ու վստահեցրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի՝ հայ-սերբական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ:
Երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը, տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլերի իրականացումը: Անդրադարձ արվեց միջազգային կառույցներում համագործակցությանը։
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02