«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը չի ցանկանում ապրել Ելիսեյան պալատում առաջիկա նախագահական ընտրություններում պետության ղեկավար ընտրվելու դեպքում: Այդ մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում:
«Ես չեմ ցանականում այնտեղ ապրել: Ես երեք երեխա ունեմ եւ ցանկանում եմ լինել նրանց հետ միասին»,պարզաբանել է քաղաքական գործիչը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ֆրանսիական ընդդիմությունը քանիցս քննադատության է ենթարկել Ֆրանսիայի հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդին այն բանի համար, որ նա «հարկատուների հաշվին» նստավայրում տեղավորել է իր ընկերուհուն՝ ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեին:
Ավելի վաղ Մարին լե Պենը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում լիովին արգելել ցանկացած ներգաղթ Ֆրանսիա այնքան ժամանակ, քանի դեռ չեն համաձայնեցվի եւ չեն ընդունվի նոր օրենքներ, որոնք կարգավորում են օրինական ներգաղթը:
«Ես ցանկանում եմ մորատորիում սահմանել օրինական ամբողջ ներգաղթի վրա, որպեսզի կասեցվի այս խելահեղ, չվերահսկվող իրադրությունը, որը մեզ ցած է տանում»,-ասել է լե Պենը Փարիզի հանրահավաքում ունեցած ելույթի ընթացքում: Դրանից հետո, նրա խոսքով, պլանավորվում է սահմանել ներգաղթին վերաբերող «ավելի կոշտ, ավելի խելամիտ, ավելի մարդասիրական, ավելի վերահսկելի կանոններ»:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին, երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 7-ին:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02