Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը` Արիֆ Յունուսը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել են Հոլանդիայի ԱԳՆ:
Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Յունուս ամուսինները 2015 թվականի դեկտեմբերին ադրբեջանական բանտից պայմանականորեն ազատ արձակվելուց հետո անցյալ ամիս բուժման համար ժամանել էին Հոլանդիա: Նրանք արդեն ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքական ապաստան ստանալու համար և Հոլանդիայի ԱԳՆ-ից պետք է պատասխանը ստանան մեկ շաբաթվա ընթացքում:
Յունուսների դուստրը` Դինարան Հոլանդիայից ապաստան էր ստացել 2009 թվականին: Յունուսների ընտանիքը ներկայում բնակվում է Ամստերդամում:
Լեյլա և Արիֆ Յունուսներին 2015 թվականի օգոստոսի 13-ին ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է համապատասխանաբար 8,5 և 7 տարի ժամկետով ազատազրկման` կոպտորեն խախտելով միջազգային չափանիշները և պատշաճ դատական գործընթացը: 2015 թվականի դեկտեմբերի 9-ին նրանց պայմանական ազատ են արձակել 5 տարի փորձնական ժամկետով:
Երկու իրավապաշտպաններն էլ ձերբակալվել էին իշխանություններին քննադատելու և հասարակական գործունեության համար:
Ադրբեջանում Լեյլա Յունուսը և նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են նաև, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 100-ից ավելի քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն ու միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում 2015 թվականի մայիսին անցկացված Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն էին: Amnesty International կազմակերպությունը Լեյլա և Արիֆ Յունուսներին «խղճի բանտարկյալներ» է ճանաչել:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02