Վենեսուելան իր խոշորագույն նավթային ընկերությունը համարվող PDVSA-ի՝ ԱՄՆ–ում գրանցված և նավթի ու նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող Citgo Petroleum դուստր ընկերության միջոցով մասամբ ֆինանսավորել է նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, նվիրատվությունը եղել է կես մլն դոլար ու զգալի գերազանցել է մի շարք խոշոր ամերիկյան ընկերությունների նվիրատվությունների չափը: Հայտնի է, որ Pepsi-ն վճարել է 250.000, իսկ Walmart-ը՝ 150.000 դոլար: Վենեսուելայից բացի, Թրամփի երդմնակալության արարողության համար կես մլն դոլար են նվիրաբերել JP Morgan Chase-ն ու Exxon-ը:
Ավելի վաղ որոշ ամերիկացի սենատորներ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին ուղղված նամակում իրենց անհանգստությունն են հայտնել առ այն, որ ռուսական «Ռոսնեֆտ»-ը, հնարավոր է, վերահսկում է Citgo Petroleum-ը:
Պաշտոնյաների ունեցած տեղեկության համաձայն՝ «Ռոսնեֆտ»-ը կարող է էական մասնաբաժին ստանալ Վենեսուելայի խոշորագույն նավթային ընկերությանը՝ PDVSA–ին պատկանող PDV America ընկերությունում, որին էլ պատկանում է Citgo-ն:
Հայտնի է, որ Թրամփը հունվարի 20-ին կայացած երդմնակալության արարողության համար հավաքել էր ռեկորդային 107 մլն դոլար, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է 2009թ. Բարաք Օբամայի առաջին երդմնակալության արարողության համար հավաքված գումարը:
Նշենք, որ Միացյալ Նահանգների ու Վենեսուելայի հարաբերությունները վերջին տարիներին բավականին լարված են: Երկրները հետ են կանչել դեսպաններին, որոնց գործառույթներն այժմ կատարում են գործերի ժամանակավոր հավատարմատարները:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02