Չկայ աւելի մեծ չարիք, աւելի մեծ աղէտ ժողովրդի համար – մասնաւորապէս մեզ նման փոքրիկ ժողովրդի համար, քան կոյր կուսակցամոլութիւնը: Այդ տարամերժ ոգիի համար չկան բացարձակ ճշմարտութիւններ, նրա համար չկայ հասարակական շահ, պետական բարոյական:
Նրա համար օտար է այն ամէնը, ինչ- որ իր կուսակցութեան կնիքը չի կրում: Ինչ որ իր կուսակցութեան ծնունդը չէ – անընդունելի է եւ անհանդուրժելի: Ծափահարելի է միայն այն, ինչ որ բխում է իր կուսակցութիւնից: Կուսակցականօրէն կոյր այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հաւասար է ամէն ինչի, միայն ոչ չորսի:
Նմանը ե՜ւ տեսնում է ե՜ւ չի տեսնում, ե՜ւ հասկանում է ե՜ւ չի հասկանում: Սեւամորթին աւելի հեշտ է ճերմակցնել, քան սրան ընդունել տալ ամենապարզ ճշմարտութիւնը, օրինակ` համոզել թէ ամբողջութիւնը մեծ է, շատ է իր մի մասից:
Կուսակցամոլութեան չար ոգին աստիճանաբար մթագնում է սրանց բանականութիւնը, կլանում խիղճը, եւ, վերջ ի վերջոյ, ի սպառ սպանելով
այդ դժբախտի բարոյական կարողութիւնները, դարձնում է սրան բարոյական ապուշ: Քաղաքական ստախօսութիւն, հայհոյանք, կեղծիք, բանսարկութիւն, դաւեր – ահա՜ սրա «կուսակցաշէն գործունէութիւնը»: Նա թունաւորիչն է ազգային կեանքի: Նա թշնամանք, ատելութիւն, անհամբերողութիւն է սերմանում միեւնոյն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցութիւնների միջեւ:
Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ոյժերը: Նա հասարակութեան թշնամին է, բարեկամը իր ժողովրդի թշնամիների: Դա անէծքն է մեր կեանքի: Կուսակցամոլութեան թունալի ախտով բռնւած ժողովրդի ներկան տխուր է, ապագան` անյուսալի:
Այդ ախտով հիւանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտւած է, միշտ էլ պատրաստի որս իր գիշատիչ հարեւանների համար:
Կուսակցամոլութիւն, կուսակցական եսականութիւն, անհամբերողութիւն – այս զզւելի ախտերը հետեւանք են երկու բանի. առաջինը` հոգեկան աղքատ կուլտուրայի, երկրորդը` ազգային եւ հասարակական զգացումների տհասութեան. Հոգեպէս անառողջ է կուսակցամոլը:
Ամէն ինչ կուսակցութեանս համար – ահա՜ սրա հասարակական բարոյականը: «Պետութիւնը` դա ես եմ՚,- ահա՜ նրա պետական μարոյականը: Սրա կուսակցական«ՙզարգացումը», ասացինք, վերջ ի վերջոյ պսակւում է բարոյական ապշութեամբ. տխո՛ւր վախճան, որին դեռ ձգտում են հազարաւորները, որը, ի դժբախտութիւն հայ ժողովրդի, մեր որոշ կուսակցութիւնների կողմից դեռ համարւում է քաղաքական առաքինութիւն»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47