Վրաստանի տարածքով ցանկացած տարանցիկ փոխադրում պետք է իրականացվի Վրաստանի օրենսդրության համաձայն: Ինչպես հաղորդում է apsny.ge կայքը, այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն՝ մեկնաբնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հայտարարությունը:
Նախարարն ընդգծել է, որ փոխադրումների հետ կապված բոլոր որոշումները, այդ թվում՝ Վրաստանի «օկուպացված տարածքներով», պետք է իրականացնի Վրաստանի կառավարությունը:
Միխայիլ Ջանելիձեն հիշեցրել է համաձայնագիրն այն մասին, որը Վրաստանը և Ռուսաստանը կնքել են 2011 թվականին Առևտրի համաշխարհային կազմակերպություն Ռուսաստանի ընդունման մասին բանակցությունների ընթացքում: Այդ համաձայնագիրը նախատեսում էր երկու երկրների միջև առևտրի մոնիթորինգ:
«Ելնելովայն փաստից, որ Վրաստանը չի կարող վերահսկել սահմաններն «օկուպացված տարածքներում»՝ համաձայնագիրը նախատեսում է այդ տարածքներում երրորդ կողմի մոնիթորինգ, որը կհետևի Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրին»,- բացատրել է նախարարը և ընդգծել, որ այդ համաձայնագիրը կողմերի համար այլ պարտավորություններ չի նախատեսում:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02