ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Հայաստանի եռամարտի (տրիատլոն) ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի ուղեկցությամբ:
Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համագործակցում է մարզաձևերի, այդ թվում նաև՝ եռամարտի ազգային ֆեդերացիայի հետ և պատրաստ է իր գործունեության շրջանակներում աջակցել Հայաստանի և Իրանի եռամարտի ֆեդերացիաների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և մարզաձևի զարգացմանը: «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև 2016 թվականին ստորագրվել է երկկողմ համագործակցության համաձայնագիր, ինչը խոսում է երկու երկրների սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին: Համատեղ կազմակերպվող մրցաշարերը և ուսումնամարզական հավաքները փորձի փոխանակման լավ հնարավորություն կլինեն հայ և իրանցի մարզիկների համար»,- ասել է նախարարի տեղակալը:
Կողմերը զրուցել են երկու երկրների տրիատլոնի հավաքականների փոխայցելությունների, համատեղ սեմինարների և ուսումնամարզական հավաքների մասնակցելու հնարավորությունների մասին:
Ինչպես նշել է Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը, այս մարզաձևը զարգացման լավ հեռանկար ունի Հայաստանում: Նրա խոսքերով՝ այս օրերին տրիատլոնի ՀՀ հավաքականի 2 մարզիկներ՝ Գագիկ Սողոմոնյանը և Բաբկեն Պողոսյանը, ինչպես նաև մարզիչ Արամ Նազարյանը Իսպանիայի Ալիկանտե քաղաքում մասնակցում են մարզիկների և մարզիչների համար տրիատլոնի եվրոպական միության կազմակերպած սեմինարին:
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
10:02 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02