Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ ՀՀԿ–ն Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հաջողություն կունենա։ Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե իրեն նման կարծիք հայտնելու համար հիմք է տալիս այն, որ ՀՀԿ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթեց «Ծառուկյան» դաշինքին։
«Հանրապետական կուսակցության հաղթանակը կանխորոշված է արդեն խորհրդարանական ընտրություններից հետո: ԱԺ ընտրություններին Երևանի 850 հազար ընտրողներից մասնակցել է 500 հազարը, այսինքն՝ 58 տոկոսը: Պարզ է նաև, որ ավագանու ընտրություններին մասնակցությունն ավելի նվազ կլինի, եթե լավ աշխատեն, երևի, 50 տոկոսի սահմանում։ Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն ձայների մոտ կեսը՝ 49 տոկոսը, հավաքեց Երևանում, իսկ ամենամեծ հաջողությունը «Ելք»-ինն էր՝ 14 տոկոս։ Սա նշանակում է, որ ՀՅԴ-ն չի մասնակցի, «Ծառուկյան» դաշինքն ու մյուս կուսակցությունները չեն մասնակցում ընտրություններին»,– ասաց Ադիբեկյանը։
Սոցիոլոգը նկատեց, որ ՀՅԴ–ի մոտ 5 տոկոս ձայները՝ որպես կոալիցիոն ուժ, կանցնեն ՀՀԿ–ին, այսինքն՝ 54 տոկոսը ՀՀԿ–ի ռեսուրսն է, որը պետք է օգտագործվի։
«Հաշվի առնենք, որ «Ծառուկյան» դաշինքին տրված ձայները և՛ իշխանամետ, և՛ ընդդիմադիր հատվածինն էին: Եթե այդ իշխանամետները գան ընտրության, ձայնը կտան ՀՀԿ-ին, ոչ թե «Երկիր ծիրանի»-ին ու «Ելք»-ին: Մնացած ձայները, եթե նույնիսկ անցնեն այդ երկու ուժերին, մեկ է՝ իրենք պարտվում են: Այսինքն՝ ՀՀԿ-ի հաղթանակն Ազգային ժողովի ընտրություններով արդեն իսկ կանխատեսված է»,- ընդգծեց սոցիոլոգը:
Վերջինս կարծում է, որ ՀՀԿ–ի քաղաքապետի թեկնածու, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ քաղաքացիների 2/3-ը վստահություն ունի, քանի որ, ըստ Ադիբեկյանի, Տարոն Մարգարյանը «թալանող ու գռփող» չէ։
tert.am
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02