Ռուսաստանը կարող է ժամանակավորապես կորցնել հացահատիկի արտահանման համաշխարհային շուկայում առաջատարությունը, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, գրում է РИА Новости գործակալությունը:
Փոխվարչապետը, սակայն, նշել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում կմնա ոլորտի առաջատարների թվում, և արտահանման ծավալները մեծացնելու հնարավորություններն առկա են:
«Սկզբունքայնորեն առաջին կամ երկրորդ տեղում լինելը կարևոր չէ, կարևորը վստահելի և կայուն մատակարար լինելն է», - ասել է Դվորկովիչը` մեկնաբանելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հրապարակած զեկույցը, ըստ որի՝ 2016-2017 գյուղատնտեսական տարում Ռուսաստանը կկորցնի հացահատիկ մատակարարող երկրների ցանկում առաջատարի դիրքը:
ՌԴ փոխվարչապետը վստահեցրել է, որ դրանում վախենալու ոչինչ չկա, և եկող տարում կարող են լինել որոշակի տատանումներ, սակայն ի վերջո, ըստ նրա, Ռուսաստանին կհաջողվի վերականգնել առաջատարի դիրքը:
Նշենք, որ ըստ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության արտասահմանյան գյուղատնտեսական ծառայության (FAS) զեկույցի` Ռուսաստանը 2016-2017 գյուղատնտեսական տարում (2016-ի հուլիսի 1-ից 2017 թվականի հունիսի 30-ը) կունենա հացահատիկի շուրջ 26,5 մլն տոննա արտահանում, մինչդեռ ԱՄՆ-ի դեպքում այդ կանխատեսումը հասնում է 27,8 մլն տոննայի:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02