Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանին է ներկայացրել 1915թ.-ին Օսմանյան կայսրության տարածքում հայ բնակչության բռնի գաղթեցման ու աքսորի հրամանագրերի ուսումնասիրության վերաբերյալ գրավոր պահանջ և խորհրդարանի նախագահությանը խնդրել հրապարակել ժամանակի պետական պաշտոնյաների անունները, որոնք պատասխանատու են անմեղ մարդկանց մահերի համար:
Ինչպես հայտնում է bianet.org-ը, Փայլանը հարցում է հղել խորհրդարանի նախագահությանը 1915թ.-ի մայիսի 27-ին Օսմանյան կայսրությունում ընդունված և մինչ նույն թվականի հունիսի 1-ն ուժի մեջ մնացած «ժամանակավոր գաղթեցման» հրամանագրի արդյունքների ու այդ ընթացքում անմեղ զոհերի համար պատասխանատու անձանց վերաբերյալ և պահանջել հատուկ ուսումնասիրություն անցկացնել՝ ի դեմս Թուրքիայի խորհրդարանի:
«Չնայած, որ այդ հրամանագրի ընդունումից անցել է 102 տարի` դրա արդյունքն ու հետևանքը մինչ օրս չի ուսումնասիրվել Մեջլիսի կողմից: Հայտնի է, որ հրամանագրի իրականացման շրջանակում գրանցվել են մեծ քանակությամբ մահեր, ավերվել ու բռնազավթվել են մշակութային ժառանգության կարևոր օբյեկտներ», - ասել է Փայլանը:
Հայազգի պատգամավորն իր ելույթում նաև խորհրդարանին է ներկայացրել Թալեաթ փաշայի հիշողությունների արխիվից կարևոր հատվածներ, որոնք վկայում են, որ 1914-1917թթ.-ին մահացել է Օսմանյան կայսրության քաղաքացի շուրջ 1 մլն 150 հազար հայ, այսինքն` կայսրության հայազգի բնակչության շուրջ 77 տոկոսը:
Կարո Փայլանը նաև ընդգծել է, որ 102 տարի առաջ նույն ժամանակահատվածում տուժել են հույները, եզդիները, ասորիներն ու քելդանիները:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02