Ֆրանսիայի մայրաքաղաքի իրավապահ մարմիններն անցած գիշեր 143 մարդ են բերման ենթարկել Բաստիլի հրապարակից, որտեղ չարտոնված ցույց է անցկացվել «Ազգային ճակատ» կուսակցության դեմ, որը գլխավորում է Մարին լե Պենը: Այդ մասին հայտնել է Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն, ծավալված անկարգությունների ընթացքում տուժել են վեց ոստիկաններ եւ երեք ցուցարարներ, ներկայում կալանքի տակ է գտնվում 29 մարդ: Ակցիան անցկացվում էր այսպես կոչված «հակաֆաշիստական» եւ
«հակակապիտալիստական» խմբավորումների կողմից:
Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հայտարարումից հետո շուրջ 300 մարդ դուրս Է եկել Բաստիլի հրապարակի կենտրոնական մաս եւ Փարիզի օպերայի շենքի մերձակա տարածք: Դրա հետ մեկտեղ սոցիալական ցաների միջոցով նրանք տարածել են Փարիզում «բարիկադների գիշեր» անցկացնելու կոչեր:
Այստեղ ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցների վրա նրանք սկսել են նետել քարեր, շշեր եւ ճայթռուկներ: Փարիզի արեւելյան մասի գլխավոր հրապարակում դադարեցվել Է տրանսպորտի երթեւեկությունը: Ոստիկանությանը հաջողվել Է արագորեն հետ մղել ցուցարարներին, սակայն նրանք խուլիգանությունը շարունակել են հարեւան փողոցներում՝ կոտրելով խանութների ցուցափեղկերը: Չարագործները նաեւ հրկիզել են հինգ ավտոմեքենա:
Ցուցարարների մի մասն ակցիայի ընթացքում բողոքի ձայն է բարձրացրել նաեւ երկրի նախագահի պաշտոնում «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի՝ թեկնածության դեմ՝ կարգախոսներ բացականչելով այն մասին, որ նա «բանկերի եւ մեծ կապիտալի ներկայացուցիչն» է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02