Շինանյութերի արտադրության ֆրանս-շվեյցարական LafargeHolcim ընկերության ղեկավար Էրիկ Օլսենը հուլիսի 15-ին պաշտոնանկ կլինի՝ ընկերության գործարանի կողմից Սիրիայում գրոհայիններին ֆինանսավորելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը:
«Իմ որոշումը պայմանավորված է այն համոզմունքով, որ սա կնպաստի ուժեղ լարվածության թուլացմանը, որը վերջերս առաջացել է Սիրիայում իրավիճակի շուրջ: Այն դեպքում, երբ ես բացարձակապես մասնակից չեմ եղել որեւէ խախտման եւ անգամ չեմ իմացել դրանց մասին, կարծում եմ, իմ հեռացումը կնպաստի ընկերությունում հանգստության վերկանգնմանը»,- ասել է Օլսենը:
Ավելի վաղ ֆրանսիական Monde պարբերականը հայտնել էր, որ LafargeHolcim Group-ը խոստովանել է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող՝ ընկերության գործարաններից մեկը ֆինանսավորել է Սիրիայի զինված խմբավորումների գրոհայիններին 2012-2014 թվականներին՝ ընկերության աշխատակիցների անվտանգության ապահովման եւ նրա գործունեությունը շարունակելու համար: Գործարանը Սիրիայի տարածքում դադարեցրել է գործունեությունը 2014 թվականի սեպտեմբերին:
Ավելի վաղ ընկերությունը հաստատել էր Սիրիայում զինված խմբավորումների հետ համագործակցության փաստը:
Շիանանյութեր արտադրող ֆրանսիական Lafarge-ը եւ շվեյցարական Holcim-ը միաձուլվել են 2015 թվականին: Գործարքի արդյունքում գլխավոր Holcim ընկերությունը կոչվել է LafargeHolcim Ltd.:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02