Ամերիկահայ հեռուստատեսային աստղ և մոդել Քլոե Քարդաշյանը Instagram սոցցանցում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ` հրապարակումն ուղեկցելով Ծիծեռնակաբերդում արված լուսանկարով:
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915 թվականին Օսմանյան կայսրությունն իրականացրել է 1,5 միլիոն արևմտահայի զանգվածային բնաջնջում: Մեր պարտքը լուռ չմնալն է ամեն տեղ և ամեն անգամ, երբ մարդիկ տառապանքներ ու նվաստացումներ են տանում` անկախ նրանց ռասսայից կամ դավանանքից: Լռությունը ոգևորում է տանջողին, ոչ թե տանջվողին», - գրել է Քարդաշյանը:
«Կուզենայի տեսնել` ինչպես աշխարհի որևէ ուժ կոչնչացնի այս ազգը, այս փոքր ցեղի անկարևոր ժողովրդին, որը միշտ պարտվել է պատերազմներում, որի շինությունները քանդվել են, գրականությունը չի ընթերցվում և որի աղոթքներին այլևս չեն պատասխանում: Դե, ոչնչացրեք Հայաստանը: Տեսնեմ` կարո՞ղ եք: Անապատ ուղարկեք նրանց առանց հացի կամ ջրի: Վառեք նրանց տներն ու եկեղեցիները: Հետո տեսեք` արդյոք նրանք նորից չեն ծիծաղի, երգի և աղոթի: Եթե նրանցից երկուսը հանդիպի աշխարհի ցանկացած տեղում, տեսեք, որ նրանք նոր Հայաստան կստեղծեն», - իր գրառման մեջ մեջբերել է աստղը Վիլյամ Սարոյանի խոսքը:
Նշենք, որ ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանն իր Twitter-ում հրապարակել է Քլոե Քարդաշյանի գրառումը:
Հիշեցնենք, որ 2,5 օր Հայաստանում գտնվող ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02