Երեկ` մայիսի 24-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք ձախից ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վիրավոր մի կին: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ինչպես Վաղարշապատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ հայտարարություն և տեղեկություններ հայտնել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի, 76-ամյա Ատալյա Վարդանյանն է: Մեկնելով գյուղ ` ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են արյան հետքեր, արյունոտված կացին և տեղում պարզում են, որ Ա. Վարդանյանին սպանելու նպատակով կացնով հարվածներ է հասցրել նրա դուստրը` 47-ամյա Կարինե Հարությունյանը: Վերջինս` տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Ա. Կարապետյանի որոշմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբալկալվել է: Կաիցնն ու արյունոտված պարագաները ավագ քննիչի կողմից առգրավվել է: Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Կարապետյանի կողմից հարուցվել է քրեկանա գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47