Ապրիլի 25-ին ֆրանսիական LVMH հոլդինգը հայտնել է ֆրանսիական Christian Dior Couture նորաձևության տունը ձեռք բերելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է Bloomberg News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` շուտով LVMH-ը պարզեցված հրապարակային առաջարկ կանի Dior-ի բաժնետերերին: Համաձայնության հասնելու դեպքում LVMH-ը, որին արդեն պատկանում է Christian Dior Perfume-ը, ձեռք կբերի նաև ֆրանսիական նորաձևության տան պատրաստի հագուստի, ինչպես նաև կանացի և տղամարդկանց կոշիկի հավաքածուների շարքը:
Նշվում է, որ գործարքի գինը 13 միլիարդ դոլար է: LVMH-ը մտադիր է բարձրացնել ձեռք բերածի տնտեսական ցուցանիշը:
LVMH-ի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոյի խոսքով` այդ քայլը մարմնավորում է ընկերության հավատարմությունն իր բրենդներին:
«Սա մեզ հնարավորություն կտա պարզեցնել հաղորդակցությունը նորաձևության տան կառույցների միջև, ինչը երկար ժամանակ պահանջել է շուկան», - ասել է նա:
Այսպիսով՝ բրենդի բոլոր ստորաբաժանումները կվերամիավորվեն մեկ սեփականատիրոջ ձեռքում, ինչը կնպաստի դրանց ուժեղացմանը:
Նշենք, որ LVMH ընկերությունը ձևավորվել է 1987 թվականին` Moët Hennessy-ի և Louis Vuitton-ի միավորման արդյունքում: Այժմ այն ապրանքներ է արտադրում Louis Vuitton, Givenchy, Guerlain, Chaumet, Moët & Chandon և Hennessy ապրանքանիշերի ներքո
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02